ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Հարցեր և առաջադրանքներ՝
Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
Դևը, Վիշապի մահը, Սև աշխարհի աղջիկը
Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:
աշխարհում-ում
աղջկա-ա
բանտում-ում
արևից-ից
Արեգը-ը
թևով-ով
Վիշապը-ը
Այգին-ն
ճամփեն-ն
Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, մեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ – Այսինքն այնքան հեռու ու անհասանելի մի տեղ է, որ անգամ թռչունը և օձը չեն կարող հասնել:
Մեծ թիքեդ ականջդ կթողամ -սպառնալիք, որտեղ ասվում է, որ մանր կտորների քեզ կդարձնեմ ու մեծ կտորը ականջդ կմնա:
Հատվածը պատմիր աղջկա անունից:
Ես բանտում նստած լաց էի լինում, երբ պատուհանից մի սիրուն տղա տեսա:Ես վերևից կանչեցի նրան և զգուշացրի, որ հիմա սև դևը կգա և նրան պատառ-պատառ կանի: Բայց տղան շատ քաջ էր և ասաց,որ դևերից չի վախենում և ինձ կազատի: Ես նրան ասացի , որ միայն մեկ անգամ զարկի գլխին և ոչ ավել:Ու հենց դևը գալիս է, տղան իր նետով սպանում է, ինչպես որ ասել էի:
Ես խնդրեցի, որ այդ քաջ տղան ինձ էլ իր հատ տանի,բայց նա ասաց, որ պիտի գնա հազարան հավքը գտնելու: Իսկ ես հավք դառա ու թռա նրա մոտից: