Posted in Մայրենի

Վարժություններ 200, 201,202, 203, 204, 205, 206, 207, 208

200. Բառակապկցություններ կազմել հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Ծանոթանալ ումհետ: Ծանոթանալ մրցակցին, ծանոթանալ աղջկա հետ, ծանոթանալ տղայի հետ, ծանոթանալ, ծանոթանալ զբոսաշրջիկ հետ:

Ծանոթանալ ինչին: կարծիքին, տեսակետին, գրքին, մեքենային, նկարին, գրադարանին:

201.

Սիրահարվել ու՞մ- աղջկան, տղային, ուսուցչին:

Սիրահարվել ինչի՞ն- մեքենային նկարին, ձիուն, գրքին

Սիրել ու՞մ- մայրիկին, հայրիկին, ընկերոջը:

Սիրել ի՞նչ- նկարել, լողալ, երգել:

202

Հիվանդի սենյակում շատ մարդ կար:

Հիվանդից արյուն վերցրին:

Հիվանդները շատ էին:

Հիվանդասենյակը լի էր հիվանդներով:

Հիվանդը շատ վատ էր իրեն զգում:

Գազանի մռնչյունը լսվում էր հեռվից:

Գազանից շները փախան:

Գազանները հարձակվեցին ոչխարների վրա:

Գազաններով վանդակը դրեցին գնացքի մեջ:

Գազանը շատ խորամանկ էր:

203.Կետերի փոխարեն գրիր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝նախադասության մյուս բառերին կապվելու համար: Ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոսքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:

Բառի հիմքը ածանցից առաջ եղած մասն է:

204. Տրված բառերով կազմել՝ ջուր, ձայն, ձեռք

ածանցավոր բառեր- անջուր,ջրալի,անձայն,ձայնավոր, ձայնագրություն, ձեռնոց, ձեռագիր:

բառաձևեր-ջրի, ջրից, ջրով, ջրեր, ձայնի, ձայները, ձայներից, ձայնով, ձեռքով, ձեռքեր, ձեռքերի, ձեռքերից:

Ա խմբի բառերը գոյականներ են:

Բ խմբի բառերը բառաձևեր են:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով նախադասություններ կազմել:

Անտառից խշշոց էր լսվում:

Անտառով վազեցին նապաստակները:

Անտառում գայլեր կային:

Անտառը գեղեցիկ է աշնանը:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրել:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ

պահարանը,պահարանի, պահարանում, պահարանից, պահարանով

պահակը, պահակները, պահակի, պահակից

խողովակները, խողովակով, խողովակները, խողովակների, խողովակներից

դարակը, դարակով,դարակի,դարակից

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:

Չմոտենաս իմ բնին ,ձագուկներս հանկարծ կվախենան:

Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:

Այդ թռչունին իր ձագերով ու բույնով կբերեմ որ իմ այգում ապրի:

Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:

Գիշերվա փոթորիկից հետո ծովը հանգստանում էր:

Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:

Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:

Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:

Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s