Posted in Բնագիտություն

Մթնոլորտային տեղումներ

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում կուտակված ջրային գոլորշիները  սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների իսկ օդի բացասական ջերմաստիճանի դեպքում վերածվում սառցաբյուրեղների: Այնուհետև Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ): 

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °C-ից ցածր ջերմաստիճանում: 

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը ջրի մանր կաթիլներն են, որոնք նստում են բույսերի վրա:Դրանք առաջանում են տարվա տաք եղանակին օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում:

Գիշերը, երբ օդը  սառում է, ջրի գոլորշիներն վերածվում են ջրի մանր կաթիլների և նստում բույսերի ու տարբեր առարկաների վրա:

Եղյամը ձյան նմանվող սառցի բյուրեղների նստվածքն է բույսերի և այլ առարկաների վրա: Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում առավել շատ դիտվում են անձրև,կարկուտ և ձյուն:

Posted in Մաթեմատիկա

Թվաբանական օրենքներ կոտորակների բազմապատկման համար

Թվաբանական օրենքներ կոտորակների բազմապատկման համար

Դասարանական առաջադրանքներ

2.

5․Ալենի քայլիերկարությունը 3/4 մէ, իսկԱրենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը,որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով։

6․Երկու գնացք շարժվում են միմյանց ընդառաջ, առաջինը 36 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 48 կմ/ժ: Առաջին գնացքը սյան մոտով անցավ 20 վայրկյանում: Առաջին գնացքում նստած ուղևորի մոտով երկրորդ գնացքն անցավ 6 վայրկյանում: Քանի՞ մետր են առաջին և երկրորդ գնացքների երկարությունները

Տնային առաջադրանքներ

Posted in Մայրենի

Վարժություններ 200, 201,202, 203, 204, 205, 206, 207, 208

200. Բառակապկցություններ կազմել հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Ծանոթանալ ումհետ: Ծանոթանալ մրցակցին, ծանոթանալ աղջկա հետ, ծանոթանալ տղայի հետ, ծանոթանալ, ծանոթանալ զբոսաշրջիկ հետ:

Ծանոթանալ ինչին: կարծիքին, տեսակետին, գրքին, մեքենային, նկարին, գրադարանին:

201.

Սիրահարվել ու՞մ- աղջկան, տղային, ուսուցչին:

Սիրահարվել ինչի՞ն- մեքենային նկարին, ձիուն, գրքին

Սիրել ու՞մ- մայրիկին, հայրիկին, ընկերոջը:

Սիրել ի՞նչ- նկարել, լողալ, երգել:

202

Հիվանդի սենյակում շատ մարդ կար:

Հիվանդից արյուն վերցրին:

Հիվանդները շատ էին:

Հիվանդասենյակը լի էր հիվանդներով:

Հիվանդը շատ վատ էր իրեն զգում:

Գազանի մռնչյունը լսվում էր հեռվից:

Գազանից շները փախան:

Գազանները հարձակվեցին ոչխարների վրա:

Գազաններով վանդակը դրեցին գնացքի մեջ:

Գազանը շատ խորամանկ էր:

203.Կետերի փոխարեն գրիր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝նախադասության մյուս բառերին կապվելու համար: Ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոսքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:

Բառի հիմքը ածանցից առաջ եղած մասն է:

204. Տրված բառերով կազմել՝ ջուր, ձայն, ձեռք

ածանցավոր բառեր- անջուր,ջրալի,անձայն,ձայնավոր, ձայնագրություն, ձեռնոց, ձեռագիր:

բառաձևեր-ջրի, ջրից, ջրով, ջրեր, ձայնի, ձայները, ձայներից, ձայնով, ձեռքով, ձեռքեր, ձեռքերի, ձեռքերից:

Ա խմբի բառերը գոյականներ են:

Բ խմբի բառերը բառաձևեր են:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով նախադասություններ կազմել:

Անտառից խշշոց էր լսվում:

Անտառով վազեցին նապաստակները:

Անտառում գայլեր կային:

Անտառը գեղեցիկ է աշնանը:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրել:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ

պահարանը,պահարանի, պահարանում, պահարանից, պահարանով

պահակը, պահակները, պահակի, պահակից

խողովակները, խողովակով, խողովակները, խողովակների, խողովակներից

դարակը, դարակով,դարակի,դարակից

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:

Չմոտենաս իմ բնին ,ձագուկներս հանկարծ կվախենան:

Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:

Այդ թռչունին իր ձագերով ու բույնով կբերեմ որ իմ այգում ապրի:

Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:

Գիշերվա փոթորիկից հետո ծովը հանգստանում էր:

Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:

Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:

Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:

Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում: