Posted in Մայրենի

Հազարան Հավք-3-4 հատվածներ

Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։

Էս աշխարհքից իմ որդին գնաց:

Շրթունքը ցամաք, լեզուն չորացած:

Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին:

Դրախտ այգին կտրի չոր փուշ:

Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

Աստված երբ լսեց, որ չար այգեպանների պատճառով պառավի որդին մեռել է, կատարում է նրա ցանկությունը:

Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Պտղատու, այգեպան, ջրաշխարհ, լուսաշող, չարակամ:

Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:

Արևային,հողային, անջուր:

Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

Ձեռներ, դռներ, ծովեր, այգեպաններ, գազաններ, թավուտներ:

Ի՛նքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ (4-5 հարց բու առաջադրանք)

Ինչու՞ էր թագավորը հրավիրել իր երկրի իմաստուներին:

Ինչու՞ հայտնվեց երկարամորուս ծերունին:

Ինչու՞ այգեպանները գազաններ դարձան:

Ի՞նչը կօգներ, որ այգին նորից ծաղկեր:

Կա՞ արդյոք կախարդական և երջանիկ աշխարհ, որտեղ ապրում է հազարան հավքը: