Posted in Հայրենագիտություն

Հայոց պետականության վերածնունդը

Ինչու՞ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15 հանրապետություններից մեկն էր։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ Հայաստանն ինքնուրույն պետություն էր։

Խորհրդային Հայաստանը հիմնվել  է 1920 թվականի դեկտեմբերի 2- ին Հայաստանի Հանրապետության և  ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով :

1991 թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամբ  կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախության գործընթացի սկիզբը։
Անկախության հռչակագրի ընդունումը հայոց պետականության
զարգացման պատմության մեջ սկզբնավորեց նոր՝ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը։

1990 թ. օգոստոսի 24-ին ընդունվեց «ՀԽՍՀ-ի վերանվանման մասին» օրենքը։ Հանրապետության պաշտոնական անվանումից հանվեցին «Խորհրդային», «Սոցիալիստական» բնորոշումները։ Մեր երկիրը
անվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան:

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։

Փոփոխություններ կրեցին նաև պետական խորհրդանիշները՝ հաստատվեց նոր պետական դրոշը (1990 թ. օգոստոսի 24-ի «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքը), զինանշանը (1992 թ. ապրիլի 19-ի «ՀՀ պետական
զինանշանի մասին» օրենքը), օրհներգը։ Այդ օրենքներով վերականգնվեցին Առաջին հանրապետության խորհրդանիշները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s