Posted in Մայրենի

Ստեղծագործական աշխատանք «Խիղճը»

Ի՞նչ է խիղճը, ինչի՞ համար է խիղճը : Քննարկի՛ր ծնողներիդ հետ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր  ձեր ընտանեկան քննարկումը :

Երբ մեկը բարին չի կամենում մյուսին, եսասեր է և չարակամ, կարող է ընկերոջը թողնել փորձանքի մեջ, ասում ենք, որ այդ մարդը խիղճ չունի: Իսկ այն մարդը, ով պատրաստ է օգնել և մարդկանց և կենդանիներին, նա բարի և խղճով մարդ է:

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք «Խիղճը» վերնագրով:

Մի անգամ մի շնիկի վրա մի մեծ երկար ճյուղ էր փաթաթվել և շնիկը չէր կարողանում փողոցը անցնել: Ավտոմեքենաները շեղում էին իրենց ճանապարհը: Բայց մի մարդ կանգնեցրեց իր ավտոմեքենան, հանեց ճյուղը շնիկի վրայից, և շնիկը կաևողացավ փողոցն անցնել:

Posted in English

Easter

Easter is usually in April or May. It is a religious holiday. It celebrates the rebirth of Jesus. At Easter, many people like painting eggs in bright colours.

In England children play a game of rolling eggs down a hill. Many children go on an egg hunt, looking for hidden Easter eggs!

People eat lots of chocolate eggs and chocolate bunnies. In the UK, people also eat hot cross buns and a special Easter cake.

New words

religous-կրոնական

celebrates-խորհրդանշել

rebirth-վերածնունդ

rolling eggs-ձվերը գլորել

down a hill-բլրից ներքև

an egg hunt-ձվի որոնում

hidden-թաքցրած

bunny-նապաստակ

Posted in Բնագիտություն

Զատկածես

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:

Սուրբ Զատիկի ավանդական սեղան - VNews
Ստեփանակերտում Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվելու |  Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն

Posted in Հայրենագիտություն

Հայոց պետականության վերածնունդը

Ինչու՞ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15 հանրապետություններից մեկն էր։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ Հայաստանն ինքնուրույն պետություն էր։

Խորհրդային Հայաստանը հիմնվել  է 1920 թվականի դեկտեմբերի 2- ին Հայաստանի Հանրապետության և  ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով :

1991 թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամբ  կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։

1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախության գործընթացի սկիզբը։
Անկախության հռչակագրի ընդունումը հայոց պետականության
զարգացման պատմության մեջ սկզբնավորեց նոր՝ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը։

1990 թ. օգոստոսի 24-ին ընդունվեց «ՀԽՍՀ-ի վերանվանման մասին» օրենքը։ Հանրապետության պաշտոնական անվանումից հանվեցին «Խորհրդային», «Սոցիալիստական» բնորոշումները։ Մեր երկիրը
անվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան:

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։

Փոփոխություններ կրեցին նաև պետական խորհրդանիշները՝ հաստատվեց նոր պետական դրոշը (1990 թ. օգոստոսի 24-ի «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքը), զինանշանը (1992 թ. ապրիլի 19-ի «ՀՀ պետական
զինանշանի մասին» օրենքը), օրհներգը։ Այդ օրենքներով վերականգնվեցին Առաջին հանրապետության խորհրդանիշները։