ԵՐԵՎԱՆԻ ՊՈՒՐԱԿՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԸ
Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Գտնվում է Արշակունյաց պողոտայում:

Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգի: Գտնվում է Աջափնյակ թաղամասում։ Հիմնվել է Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է Անուշի և Սարոյի արձանը

Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

Մ. Սարյանի անվան պուրակը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Ստ. Զորյան փողոցի հարևանությամբ` Ֆրանսիայի հրապարակին կից։ Պուրակի կենտրոնում տեղադրված է Մարտիրոս Սարյանի մարմարյա արձանը:
Կոմիտասի անվան պուրակ
Կոմիտասի անվան պուրակը գտնվում է Կոմիտասի անունը կրող պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում։


Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում` Ֆ. Նանսենի փողոցում: Այգին սկսվում է Գայի պողոտային հարող հատվածից: Այգու մուտքի մոտ` բարձր պատվանդանի վրա, տեղադրված է Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը: