Գիտե՞ք, որ գարուն է արդեն: Թռչունները թռվռում են ծառերի վրա և ուրախացած ծլվլում են: Բոլոր երեխաները դուրս են թափվել բակ ու խաղում: Ծառերը սկսում են բողբոջել: Արևը ավելի ջերմ ու պայծառ է շողում: Շուրջը սկսվում է ամեն ինչ կանաչով ծածկվել: Կարծես թե երկիր մոլորակը արթնացել է խորը քնից: Գարուն, ես շա՜տ շա՜տ էի ուզում, որ գաս: