Posted in Մաթեմատիկա

Պարապմունք 62, 63

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտե՛ք 12 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 150-ից։

[12, 16] 48, 96, 144

2․ Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 130-ից։

[14,16] 112

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

18և32[288]

24 և 6-[24]

75 և 15 [75]

16 և 36 [288]

27 և 12 [108]

36 և 64[576]

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է․

4, 7, 14[4,3]

33, 11, 9[11,33]

12, 15, 25[15,25]

5․Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում, որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛ 4մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։

12 մ

6․ Ունենք 8սմ2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ7մմ կողմով քառակուսի։ Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը։

Ուղղանկյան պարագիծ- 26սմ 6մմ քառակուսու պարագիծ- 26սմ 8մմ

Քառակուսու պարագիծը ավելի մեծ է:

Տնային առաջադրանքներ

1․ Գտե՛ք 30 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-ից։

150, 450

2․ Գտե՛ք 23 և 17 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 170-ից։

0

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

70 և 90 [630]

132 և 77[924]

45 և 81[405]

200 և 125[1000]

65 և 39[195]

1 և 100[100]

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է․

17, 10, 34[17,10]

12, 26, 55[]

20, 39, 42[]

5․ Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսպատված է ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30սմ է, իսկ լայնությունը՝27սմ։ Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։

6 Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80լ արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։

Posted in Մայրենի

Թումանյանական ֆլեշմոբ

ԳԵՏԱԿԸ

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.

Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ

Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը

Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։

Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ

Քանի լույս կա։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.

Դադար չունեմ
Ես մինչև ծով»։