- Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
- Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
- Ես ավելի շատ շարժում տեսա, որովհետև ամպերը անդադար շարժվում էին:
- Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

- Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ..
Ամպերը անբաժան ըկերներ էին ու իրարից չբաժանվեցին,որովհետև նրանք ուզում էին միշտ միասին լինել և ոչ մի քամի չէր կարող նրանց բաժանել:
- Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:
- Ընկերություն
- Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
- Կար երկու սև ամպ: Քամին փորձեց բաժանել սև ամպերին բայց չկարողացավ:
2. Կետերը փոխարինի´ր դ, տ կամ թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):
Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, հանգստություն, արտաքին, չորրորդ, մարդկային. անդադար, փարթամ:
- Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ ):
- Հանգստություն-հանգիստ արմատ-ություն-ածանց
- անդադար-ան- ածանց դադար արմատ:
- Արևմուտք, սաղարթախիտ, բրդոտ, զվարթ բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր: