Posted in Հայրենագիտություն

Կեռան -Աննա թագուհի

Աննա թագուհին Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի կինն է եղել, որ պատմության մեջ հայտնի է Կեռան թագուհի անվամբ: Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարեն հնչում է «կիռ»: Եվ Կիռ Աննան աստիճանաբար դարձավ Կեռան:

Լևոն Գ-ի թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց «Կեռան թագուհու ավետարանը», որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը: «Կեռան թագուհու ավետարանը» պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբ վանքում:Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել

Լինելով քրիստոնեապաշտ Կեռան թագուհին վանք է մտել, թողել աշխարհիկ կյանքն ու գործեց որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Կեռան թագուհին և Լևոն Գ արքան համատեղ կյանքի 21 տարիների ընթացքում ունեցել են 15 երեխա:

:

:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s