Posted in Հայրենագիտություն

Կեռան -Աննա թագուհի

Աննա թագուհին Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի կինն է եղել, որ պատմության մեջ հայտնի է Կեռան թագուհի անվամբ: Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարեն հնչում է «կիռ»: Եվ Կիռ Աննան աստիճանաբար դարձավ Կեռան:

Լևոն Գ-ի թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց «Կեռան թագուհու ավետարանը», որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը: «Կեռան թագուհու ավետարանը» պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբ վանքում:Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել

Լինելով քրիստոնեապաշտ Կեռան թագուհին վանք է մտել, թողել աշխարհիկ կյանքն ու գործեց որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Կեռան թագուհին և Լևոն Գ արքան համատեղ կյանքի 21 տարիների ընթացքում ունեցել են 15 երեխա:

:

:

Posted in Հայրենագիտություն

Զաբել թագուհի

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում և եղել է Լևոն 2-րդի դուստրը: Լևոն 2-ը գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը:1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

 Կոստանդին Գունդստաբլն 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ: Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է:  Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով:1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Posted in Մաթեմատիկա

Բաժանելիության հայտանիշներ

Բաժանելիության հայտանիշներ։ Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի

Դասարանական առաջադրանքներ

1 83, 12, 129, 6534, 5355թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 12, 129, 6534, 5355

2 Որոշե՛ք, թե 91917, 56574, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։91917, 56574, 828

3․    230, 1200, 5250, 324, 535160, 73489138  թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

1200, 324, 535160

4 Կբաժանվի՞ արդյոք 3-ի այն թիվը, որը բաժանվում է 9-ի։ Այո

5. Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են 3-ի, բայց չեն բաժանվում 9-ի։ 3, 6, 12, 15, 21

6 Գործածելով 4, 6, 8 թվանշանները՝ գրե՛ք հինգ եռանիշ թիվ, որոնք բաժանվում են 9-ի։ 423, 468, 864, 666, 621

7 ABC եռանկյան AB և BC կողմերի երկարությունների գումարը 23սմ է,  AC և BC կողմերի երկարությունների գումարը՝ 20սմ, AB և AC կողմերի երկարությունների գումարը՝ 25սմ։ Գտե՛ք   ABC եռանկյան պարագիծը։

8 Երեք տարբեր օղակաձև երթուղիներով Երևանից միաժամանակ մեկնել են երեք ավտոբուսներ։ Նրանցից մեկը Երևան է վերադառնում յուրաքանչյուր 4 ժամը մեկ, երկրորդը՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ, երրորդը՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Երևանից մեկնելուց քանի՞ ժամ հետո այդ ավտոբուսները նորից կհանդիպեն Երևանում։

Տնային առաջադրանքներ

1․ 65, 1025, 8371, 893 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

———

2․ Որոշե՛ք, թե 65382, 63, 567 թվերից որոնք են բաժանվում 9-ի։

63, 567

3․ 15, 32, 100, 124, 266, 348, 5000, 301 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

100, 266, 348, 5000

4․ Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 9-ի։

9, 18, 27, 81, 72

5․ Գտե՛ք 3-ի բաժանվող երկնիշ թվերի և 9-ի բաժանվող երկնիշ թվերի քանակները։ Քանի՞ անգամ է ստացված քանակներից առաջինը երկրորդից մեծ։

12, 15, 18, 21, 24, 27, 30, 33, 36, 39, 42, 48, 51, 54, 57, 60, 63, 66, 69, 72, 75, 78, 81, 84, 87, 90, 93, 96, 99

18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90, 99

19 անգամ

6․ Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանշանը։ Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի, և նրա գրառումն ավարտվում է 9 թվանշանով։

909

7․ Թվե՛ք միանիշ թվերի այն բոլոր զույգերը, որոնցից յուրաքանչյուրի կազմող թվերի գումարը երկնիշ թիվ է։

8․ Երկու զամբյուղներում կա 120 ձու։ Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 ձու, ապա երկու զամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն։ Քանի՞ ձու կա զամբյուղներից յուրաքանչյուրում։

70, 50

Posted in Մայրենի

Հ. Թումանյան ՛՛Պատրանք՛՛

  1. Անգի՛ր սովորիր Հ. Թումանյանի «Պատրանք» բանաստեղծությունը:
  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  3. Պատրանք- երեևույթ
  4.  կուսական- բնական վիճակում գտնվող, մարդու ոտք չդրած
  5.  զիլ-հնչող, ուժեղ
  6. Զո՜ւր-պարապ, ապարդյուն
  7. մութ-գիշեր
  8. քաջ-անվախ,խիզախ
  9. Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  10. պատրանք-անիրական երազանք, մութ-խավար, քաջ-խիզախ, անվեհեր, կուսական-մաքուր, անբիծ
  11. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը:
  12. Վերնագիրը անիրական ցանկության մասին է: