Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում,
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում:
Այնքան տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.-
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է- թափվում է գետին…
Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում,
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում:
Այնքան տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.-
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է- թափվում է գետին…