Posted in Մայրենի

Փետրվարի 8

Պատմի՛ր  Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծը մտքով իր տունն է հիշում, որտեղ ամեն ինչ նույնն է և մայրը նստած իլիկ է մանում ու երգում: Մայրը հեքիաթ էր պատմում իսկ նա գլուխը դնում էր նրա ծնկին և այդ պահին նա աշխարհի ամենաերջանիկ երեխան էր: Նա քնում էր այդ հեքիաթների տակ մինչև արևի մայր մտնելը:

Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:

Բանաստեղծը հիշում է մոր անուշ ձայնը, շատ մանելուց բարակած ձեռքերը և հեքիաթները:

Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:

Արևը հանգչում է հեռվում:
Գետից բարձրանում է մշուշ:

Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:

պարզկա լեզու- պարզ խոսելը, մաշված ձեռքեր – ծերացած, գործից բարակած ձեռքեր

Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:

Արևը մայր է մտնում:

Բ)Իլիկդ խոսում է անուշ:

Իլիկը թել է մանում:

Գ) Դրախտ է նորից իմ հոգում:

Անսահման երջանիկ եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s