Հարցեր և առաջադրանքներՀամաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջրի շարժման տեսակներից են ալիքավորումը և ցունամին:Ալիքավորումը առաջանում է հիմնականում քամիների ներգործությամբ: Ցունամին առաջանում է օվկիանոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից և շատ հաճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝
Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: : Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:
Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջաններ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջերմություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ: