Եթե երկրաշարժի ժամանակ մարդը գտնվում է շենքում, պետք է արագ դուրս գա առաջին և երկրորդ հարկերից իսկ վերևի հարկում ապրող մարդիկ չեն կարող դուրս գալ, որովհետև աստիճաններն ու սանդղավանդակները կարող են փլվել, վերելակները կարող են անջատվել: Պետք է կանգնել շենքի միջին մասի հիմնական պատերի մոտ, սեղանի կամ մահժակալի տակ մտնել:
Պետք է հեռու մնալ պատուհանների և ծանր առարկաների մոտ գտնվելուց: Չի կարելի օգտվել նաև էլեկտրականությունից, վառել լուցկի կամ կրակայրիչ:
Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն: