Երբ արևն ու անձրևը հանդիպում են երկնակամարում, բնության որ երևույթին ենք ականատես լինում:
Ծիածան
1. Ինչպես կարելի է առանձնացնել սպիտակ լույսից այդ բազմագույն շերտերը, ինչով է դա պայմանավորված:
Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր: Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:
2. Ինչպես են անվանում լույսի շողի բեկումից առաջացած իրար հաջորդող տարբեր գույնի շերտերի համախումբը: Գրիր այն նախադասությունը, որն օգնում է հիշել այդ երևույթի բոլոր գույները՝ հերթով նշելով այդ գույները։
Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:
3. Իսկ ինչու որոշ մարմիններ սև են երևում: Չէ որ մեր դիտարկված երևույթում սև գույնը բացակայում է:
Սև գույնը լույսի բացակայության կամ ամբողջական կլանման արդյունքն է։
4․ Տան պայմաններում կարո՞ղ եք տեսնել այդ զարմանահրաշ երևույթի գեղեցիկ արտացոլումը։ Իսկ բակում? Ինչպե՞ս արհեստական ճանապարհով ստանալ այդ երևույթը։ Ինչպիսի պայմաններում է այն առաջանում?
Տնային պայմաններում ծիածան ստանալու համար տարան լցնում ենք ջրով և դնում արևի ճառագայթների տակ կամ դեպի տարրան ենք ուղղում լապտերի լույսը: Հետո հայելին ընկղմում ենք ջրի մեջ և շարժում այնպես, որ լույսի ճառագայթներն ընկնեն հայելու վրա: Հետո էլ հայելին պտտեցնում ենք այնպես, որ շողքն ընկնի թղթի վրա: Այդպես մեզ կհաջողվի պատի վրա տեսնել գույնզգույն ծիածանը:
5. Որևէ բնագիտական փորձի օգնությամբ ցույց տուր այդ երևույթը՝ նկարագրիր, մեկնաբանիր, եզրակացրու և այդ ամենը ներկայացրու գեղեցիկ տեսանյութի միջոցով։
