Անծայրածիր-շատ մեծ
իրարարանցում- մարդկանց արագ տեղից տեղ գնալըբ
խելքահան-համոզել
թախծել-տխրել
հրապույր-գրավիչ
արարած-էակ
անտես-անտեսանելի
անիմանալի-անհասկանալի
գոյ-արարած
թախանձել-աղաչել,շատ խնդրել
ուղի-ճանապարհ
աստվածակերտ-աստծու սարքածը
աննախադեպ – նմանը չեղած
պատրաստակամություն- պատրաստ լինել որևէ բան անելու
ցողել-ցանել
վայրէջք-վայր իջնելը
զմայլվել-հիանալ
Գրի՛ր պատմվածքի վերլուծությունը:
Երկնքում,որտեղ ոչ-ոք երբևէ չէր տխրել, մի փաթիլ էր լաց լինում: Նա մի քնքուշ էակ էր տեսել երկրի վրա և շատ էր փափագում իջնել երկիր: Նա խնդրում է հրեշտակին, որ բարեխոսի աստծո մոտ և իրեն թևեր պարգևի երկիր իջնելու համար: Երկրի վրա էլ մի փոքրիկ աղջիկ կար, որ ձյան գալուն էր սպասում: Եվ երբ իջնում է այդ տարվա վերջին ձյունը, աղջիկը բյուրավոր փաթիլների մեջ գտնում է այն միակ ու յուրահատուկ փաթիլին և փաթիլն էլ ճանաչում է երազում տեսած իր սիրելի էակին:
Պատմվածքից դո՛ւրս գրիր դարձվածքները:
խելքահան անել, պար բռնել, պայթել ուրախությունից, ուշադրությունից շոյված
Դուրս գրի՛ր նաև բարդ, ածանցավոր 5-ական բառ:
Բարդ-իրարանցում, խելքահան, բարեհոգի, ձյունաճերմակ, աստվածակերտ
Ածանցավոր -անծայրածիր, միլիոնավոր, երկրային, անտես, անվերջություն