
Առաջադրանքներ
1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:
Երկրակեղևի խորքում կան նյութեր, որոնք հագեցած են գազերով և գտնվում են բարձր ճնշման տակ: Դրանք կիսահալված և հրահեղուկ վիճակում են և կոչվում են մագմա:
Երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում և երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր և սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին առաջացում է լեռներ, որոնք կոչվում են են հրաբուխներ:
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:
Հրաբուխը կազմված է մղանցքից և խառնարանից, որտեղից երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Իսկ մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:
Ստորջրյա հրաբուխները ժայթքում են օվկիանոսների և ծովերի հատակին և ջրի տակ առաջանում են լեռներ: Իսկ ջրի մակերևույթի վրա առաջացնում են հրաբխային կղզիներ:
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:
Ցեխային հրաբուխները առաջանում են նավթաշատ երկրներում, որտեղ ժայթքում են ցեխի ու նավթի խառը զանգվածներ: