Posted in Մայրենի

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ցնցոտի- հին հագուստ

անցուդարձ-գնալ գալ

վայել-սուրել

անգութ- անխիղճ,դաժան

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
  • Մի փոքրիկ տղա նստել էր մի հարուստ տան պատի տակ: Նա հագին ցնցոտիներ ուներ: նա որբ էր:
  • Հովիվը բարի էր ու հոգատար:

  • Բացատրի՛ր վերնագիրը:
  • Տղան ջերմություն էր փնտրում արևի մոտ և իրականում հայտնվելով մի բարի հովիվի տանը գտնում է մայրական սեր ու ջերմություն:
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ և ածանցավոր ) բառեր:
  • ածանցավոր
  • մոտավոր
  • անտուն
  • անգութ
  • անվախ
  • հաստատուն
  • գունատ
  • անտեր
  • բարդ
  • անցուդարձ
  • վերելք
  • գիշերահավ
  • քարափ

Posted in Բնագիտություն

Հրաբուխ

լավա

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:

Երկրակեղևի խորքում կան նյութեր, որոնք հագեցած են գազերով և գտնվում են բարձր ճնշման տակ: Դրանք կիսահալված և հրահեղուկ վիճակում են և կոչվում են մագմա:

Երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում և երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր և սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին  առաջացում է լեռներ, որոնք կոչվում են են հրաբուխներ: 
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Հրաբուխը կազմված է մղանցքից և խառնարանից, որտեղից երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Իսկ մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

Ստորջրյա հրաբուխները  ժայթքում են օվկիանոսների և ծովերի հատակին և ջրի տակ առաջանում են լեռներ: Իսկ ջրի մակերևույթի վրա առաջացնում են հրաբխային կղզիներ:


5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

Ցեխային հրաբուխները առաջանում են նավթաշատ երկրներում, որտեղ ժայթքում են ցեխի ու նավթի խառը զանգվածներ: