Posted in Բնագիտություն

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ

Որտեղ երկրի հարթավայրեր են ձևավորվում: Մեծ տափաստաններ. Նկարագրություն,  տարածք, աշխարհագրություն

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

Երկրի մակերևույթը ձևավավոևվում է արագակի էներգիայի,ջրի,քամու, ծովերի ալեբախության, ինչպես նաև մարդու ազդեցությամբ:

2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները:

3.Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: 

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

4.Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

Հարթավայրերը առաջանում են լեռների քայքայման հետևանքով, ծովի հատակի բարձրացման պատճառով, լավային հոսքերի հետևանքով:  Ինչպես նաև խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերի (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակումներից:


5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s