Posted in Բնագիտություն

Երկրակեղևը կազմող ապարները

Երկրակեղևը կազմված է ապարներից:Ապարները լինում են կարծր և փխրուն:  Կարծր ապարներ են քարերը, քարածուխը, քարաղը, իսկ փխրուն ապարներ են  կավը, ավազը, տորֆը: Ըստ իրենց ծագման՝ ապարները բաժանվում են երեք խմբի՝  մագմային, նստվածքային և ձևափոխված:

Մագմային ապարներն առաջանում են հրաբուխների ժամանակ  արտահոսող լավայից, երբ այն կարծրանում է Երկրի ներսում  կամ մակերևույթի  վրա: Մագմային  ապարներ են գրանիտը, տուֆը, բազալտը  և  պեմզան:

Նստվածքային ապարներն առաջացել են ծովերի և  օվկիանոսների հատակին, ցամաքային իջվածքներում և  լեռների ստորոտներին:նստվածքային ապարներից են ավազը, խճաքարերը,  աղը:

Ձևափոխված ապարները գոյացել են մագմային և նստվածքային ապարներից, որոնք երկրակեղևում առաջացող բարձր  ճնշման և ջերմաստիճանի ազդեցությամբ փոխել են իրենց սկզբնական հատկությունները: Ձևափոխված ապար է օրինակ մարմարը:

Կան ապարներ, որոնք մարդն օգտագործում է տարբեր նպատակներով: Դրանք կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Երկաթի հանքաքարերը ձուլում են թուջի (չուգուն) և պողպատի հետ և պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: 

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

Շինանյութ -կավ,մարմար,ավազ,կրաքար, տուֆ, բազալտ

վառելիք -նավթ, քարածուխ, բնական գազ

մետաղ  -պղինձ , ոսկի,  արծաթ, երկաթ,ալյումին

թանկարժեք  քար-ալմաստ,զմրուխտ,փիրուզ,օպալ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s