
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
Երկրի մակերևույթը ձևավավոևվում է արագակի էներգիայի,ջրի,քամու, ծովերի ալեբախության, ինչպես նաև մարդու ազդեցությամբ:
2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթավայրը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները:
3.Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրությունները:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:
4.Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
Հարթավայրերը առաջանում են լեռների քայքայման հետևանքով, ծովի հատակի բարձրացման պատճառով, լավային հոսքերի հետևանքով: Ինչպես նաև խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերի (գլաքար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակումներից:
5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից բարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):