Posted in Բնագիտություն

Երկրակեղևի կառուցվածքը

Առաջադրանքներ

1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը:

Քարոլորտի սալերը հսկայական քարերի կտորներ են:
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:

Երկրակեղևը կազմված է քարոլորտի սալերից: երկրակեղևի տիպերը երկուսն են. մայրցամաքային և օվկիանոսային: 
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:

Երկրակեղևի շարժումները լինում են երկու տեսակ. ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:

4. Ի՞նչ է հարթակը:

Երկրակեղևի ընդարձակ տեղամասերը կոչվում են հարթակներ կամ պլատֆորմներ: 


5. Ի՞նչ է երկրածալքը:

Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր:Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s