Մեր դպրոցը հրաշքների հրաշքն է: Ես ուրախ, ազատ և հանգիստ եմ զգում իմ դպրոցում, այն ասես իմ երկրորդ տունը լինի, իսկ իմ հրաշք ուսուցիչները կարծես իմ երկրորդ ծնողները լինեն: Նրանք այնքան բարի են և հոգատար: Մեր դպրոցում երեխաները երգ ու պարով են սկսում դասերը, առաջնորդվում Կոմիտասյան երգերով , ազգային խաղերով ու երգ ու պարով: Մենք լողում ենք, կենդանիներ ենք խնամում,ծառ ենք տնկում: Հետաքրքիր ճամփորդություններ ենք կատարում և նորանոր բաներ սովորում:
