Posted in Բնագիտություն

Տիեզերք. Ամփոփիչ թեստային աշխատանք

Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա:

Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը  արեգակն է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է մեկ տարվա ընթացքում:
3. Լուսինը Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

Posted in Բնագիտություն

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Որովհետև լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում էլ իր առանցքի շուրջը: Այդ պատճառով էլ, Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

 Քանի որ լուսինը պտտվում է Երկրի շուրջը, լուսնի տեսանելի մասը անընդհատ փոփոխվում է, և լուսինը մեզ երևում է տարբեր չափերով:Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: 

Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերևույթը ծածկված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ:

Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսնի վրա կյանք գոյություն չունի, որովհետև ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին: «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթի վրա:

Posted in Հայրենագիտություն

Իմ ազգանվան տոհմածառը

Իմ պապիկի պապիկը ապրել է Կիլիլիկիայի Քեսաբ ավանում, նրա զավակները նույնպես ապրել են Արևմտյան Հայաստանում իսկ զավակների երեխաները տեղափոխվել են Բեյրութ, հայրիկս տեղափոխվել է հայաստան և ապրում է Երևանում,որտեղ և ծնվել ենք ես և քույրիկս:

Posted in Մայրենի

Սեբաստացիական հանելուկներ

Այն, որ դպրոցում են երեխաները համեղ թթու դնում:

(Մխիթար Սեբաստացի)

Այն, որ դպրոցում են ուսուցիչնները համեղ հարիսա պատրաստում և հրավիրում ծնողներին ու աշակերտներին:

(Մխիթար Սեբաստացի)

Կա մի հրաշալի դպրոց,որտեղ երեխաները ծառ են տնկում և խնամում:

(Մխիթար Սեբաստացի)

Կա մի դահլիճ գեղեցիկ, որտեղ երգ ու պարով տոնում են դդմածեսը:

(Մխիթար Սեբաստացի)