Posted in Մայրենի

Համո Սահյան Ժայռից մասուր է կաթում

Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Կարդա՛,  վերլուծի՛ր Համո Սահյանի  «Ժայռից մասուր է կաթում…» բանաստեղծությունը:

Ժայռի մոտ շատ մասրենիներ էին աճել և հեռվից նման էին կարմիր կաթիլների: Մասուրները թափվել էին առվակի մեջ և ջուրը քշում էր: Առվի ջուրը շատ մաքուր էր: Առվակը ժայռից ուժգին ներքև էր թափվում: Մի աղջիկ կուժը ձեռքին առվից ջուր էր լցնում: Խոր աշուն էր:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սարսուռ-դող, (փխբ)-ծփալ

աշխույժ-կայտառ

Ահռելի-սարսափելի

երկնչել- վախենալ

Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Կարմիր սարսուռ է տանում:
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի:

Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի:

Գրի՛ր  ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝

  • Անտառում
  • Աշուն օր
  • Աշնան մշուշում

ԱՆՏԱՌՈՒՄ

Մի անգամ աշնանը ես և շնիկս գնացել էինք անտառ սունկ հավաքելու: Անտառը շատ գեղեցիկ տեսք ուներ: Ծառերը ծածկված էին դեղին,կարմիր, նարնջագույն տերևներով: Կարծես ես հայտնվել էի մի կախարդական աշխարհում: Ծառերը խորհրդավոր խշխշում էին: Ու հենց այդ պահին կաղնու ծառի վերևից մի ուժեղ չխկոց լսեցի: Ես նայեցի վերև ու ծառի վրա մի սկյուռիկի տեսա: նա կաղիններ էր տանում ու հենց ինձ տեսավ, փախավ: Կաղինները թափվեցին ներքև:Վախեցած սկյուռիկը մտավ իր բույնը: Ես արագ հավաքեցի կաղինները, բարձրացա ծառը ու կաղինները դրեցի բույնը:

Posted in Բնագիտություն

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում շատ պարզ էին:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը ապացուցեց , որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները:

քարտեզ

Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը:  Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ: Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ: Միջօրեականները և զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: 00-ի զուգահեռականը հասարակածն է: Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

2. Ի՞նչ է գլոբուսը:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ:

3. Ի՞նչ է հասարակածը:

Հասարակածը դա այն գիծն է, որը երկրագունդը բաժանում է երկու մասի:

Posted in Մայրենի

Համո Սահյան ԱՆՏԱՌՈՒՄ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծվեններ-փոքիկ կտոր

Բուրմունք- հոտ, բույր

կածան-նեղ ճանապարհ

եղյամ-սառցային տեղում

մամուռ-բույս

տապալել- գցել

ծածանվել- օրորվել

2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

Անտառում ամպի փոքրիկ կտորներ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

Երբ ծառերը քամուց սվսվում են, թվում է ծառերը շշնջում են:

գ) Օրոր էր ասում աշունն անտառին:

Աշնանը քամին օրորում է ծառերը:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

Առավոտյան ցողը, որը նստել էր սունկի գլխին, փայլփլում էր արծաթի պես:

3. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Ես պատկերացնում եմ, որ առավոտ վաղ էր, ուժեղ քամին օրորվում էր նշենին և ուր որ է անձրև էր գալու:

4. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:

Աշուն էր: Անտառում ծառերը քամուց օրորվում էին և տերևները թափվում էին գետնին: Ծառերը խշխշում էին ու փոքրիկ ճանապարհի վրա կային մարդու ոտնահետքեր: Ուժեղ քամին օրորում էր նշենին, սնկի վրա փայլում էին ցողի կաթիլները: Փչում էր քամին և որոտում էին ամպերը: Եղնիկի ձագը վազում էր մոր ետևից, իսկ որսորդը նրանց հետքն էր որոնում: Փայտահատը երգելով սղոցում էր կաղնու ծառը իսկ անտառապահը իր տան առաջ կրակ էր վառել: Խոր աշուն էր և տերևաթափ էր անտառում:

5. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:

6.Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

Կապույտ-երկնագույն

Մշուշ-մառախուղ

Կածան-ճանապարհ

Եղյամ-ցող

Հողմ- քամի

Որսկան-որսորդ

Posted in Հայրենագիտություն

ԻՄ ՀԵՐՈՍԸ

Ինձ համար հերոսական կերպար է Հայկ Նահապետը:Նա մի քաջ հսկա էր, որ չկամելանով ենթարկվել Բելին,գալիս է և հաստատվում է Արարատի երկրում: Բելը զորք է հավաքում և արշավում Հայկի դեմ: Հայկը հավաքում է իր քաջ զորքին և շարժվում նրան ընդառաջ: Ճակատամարտից առաջ դիմելով իր զորքին Հայկն ասում է. ՛՛ Երբ մենք դուրս կգանք Բելի զորքի դեմ, աշխատանք հարվածել այնտեղ,որտեղ կանգնած կլինի նա: Կամ մենք կմեռնենք, և մեր տոհմը կդառնա Բելի ծառա, կամ կհաղթենք նրան և նրա զորքը կփախչի: ՛՛

Հայկը հաղթում է Բելին, իր լայնալիճ աղեղով խոցելով թշնամուն իսկ Բելի զինվորները փախչում են: Հաղթելով թշնամուն մեր քաջ նախնի Հայկը պաշտպանեց իր և իր տոհմի ազատությունն ու պատիվը: այդ օրվանից Հայկ Նահապետի անունով մեր երկիրը կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստանում:

Այժմ էլ հերոսական պայքար է մղվում մեր Արցախ աշխարհի պաշտպանության համար և մեր հայ զինվորները կռվում են մեր դարավոր թշնամիների դեմ: Մեր տղերքն էլ հերոսանում եմ, բայց ես հավատում եմ, որ քաջն Հայկի տոհմի զավակները հաղթանակած են վերադառնալու:

Posted in Մայրենի

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը: Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Տոհմ-սերունդ

ծայրահեղ-ծայրաստիճան

գերդաստան-ընտանիք

անհեթեթ-անիմաստ

փորը ուտելիքով լցնել-ուտել

հռչակված լինել-հայտնի

ախորժելի-հաճելի

արբեցնել– զմայլել, հափշտակել, հմայել

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

խենթ երակ- խենթ անդամ

շառավիղ-շարունակություն

վիթխարի-հսակա

հուժկու-ուժեղ

վայրագ-վայրենի

դյուրաբորբոք-շուտ բարկացող

կտրում էր ամենքի խոսքը-ընդհատել

խառնվածք-բնավորություն

բաշխում-բաժանում

քմահաճ-կամակոր

խթանել-դրդել,մղել

սլանալ- արագ վազել

սրընթաց-արագընթաց

մտահոգվել-անհանգստանալ

պարծանք-հպարտություն

այցելու-հյուր

մենություն-մենակություն

դարմանել-բուժել

անզոր-անկարող

ճիգ գործ դնել-փորձել

2. Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Իրականում Մուրադի արարքը գողություն էր, քանի որ նա առանց հարցնելու էր վերցրել ձին: Ինքը Մուրադը դա գողություն չէր համարում, որովեհտև մեկ ամսից վերադրձնելու էր:

3. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Պատմվածքի գլխավոր հերոսը՝ Մուրադը շատ հոգատար, բարի, կենդանասեր տղա էր, նա նաև շատ ճարպիկ էր, ազնիվ, հետաքրքրասեր և արկածախնդիր :

Posted in Մայրենի

Հայոց լեզու

59.

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր:

Դևին դժողքը ցույց չտաս,դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

62.

Փոքրիկ հսկա-մարդ, որը փոքրամարմին է, և հսկա, որը կարող է լինել տաղանդավոր մարդ կամ գիտնական:

63.

Ցերեկը լույս է, գիշերը մութ:

Ցերեկը մարդիկ արթուն են, գիշերը քնած:

Ցերեկը տաք է, գիշերը սառը:

64.

Ամռանը շոգ է, ձմռանը ցուրտ:

Ամռանը ծառերը ծաղկում են, ձմռանը չորանում:

Ամռանը թռչունները ուրախանում են, ձմռանը տխրում:

Ձմռանը արջը քուն է մտնում, ամռանը արթնանում:

65.

Փիսոն կերավ ամանի մեջ թողած կաթի սերը:

Մայրական սերը ամենաթանկ բանն է ինձ համար:

Աղվեսն ընկավ գյուղացու փորած հորը:

Հին ժամանակներում մարդիկ հորից ջուր էին հանում:

66.

Նույն կամ նման հնչողություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերը կոչվում են նույնանուններ կամ համանուններ:

օրինակ մարտ-մարտ

67.

Ծաղիկների հոտը տարածվել էր սենյակում:

Ոչխարների հոտը արածում էր դաշտում:

Արի զինվորները հաղթեցին թշնամուն:

Արի ինձ մոտ փոքրիկ շնիկ:

68.

Համանուններ էն կոչվում այն բառերը, որոնք ունեն տարբեր իամաստ բայց գրվում են նույն տառերով:

69.

Որ խոսքը կարճ կապեր ավելորդ բաներ չէր ասի:

Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ:

Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված:

Դույլը ջրհորը իջեցներ թե չէ, թզուկը հայտնվում էր:

Դռան ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց:

Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի:

70.

Հեռվում երևացին նավեր:(ինչե՞ր)

Հեռվում երևացող նավ էր:(ի՞նչ)

Քաղաքում կային այգիներ:(ինչե՞ր)

Ինչ ծանոթ ձայն էր:(ի՞նչ)

Դրսից ձայներ էին լսվում:(ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ,անպայման կլսեինք: (ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել:(ո՞վ)

Տղաներ եկան, որ օգնեն:(ո՞վքեր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր:(ի՞նչ)

Տղան փետուրներից սարքել էր նետեր:(ինչե՞ր)

Որ դիպուկ նետեր,ոսկե խնձորը կգցեր:(ի՞նչ աներ)

Posted in Մայրենի

Հայոց լեզու , Հոկտեմբերի 14

52.

Ճամփի կողքով,շղթա կազմած,դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու ծռված են մի կողքի:Սլացող ավտոմոքենքների բարձրացող փոշին ամպի նման պատում է նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: Ոչ սար է երևում,ոչ ցածրավայր: հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին,որ Երկիրը տափակ է:

54.

Մնացուկ-մնացորդ,թափոն,թերմացք,թափթփուկ,ավելցուկ

Ոստ-շյուղ,շիվ,ճյուղ

Մառան-նկուղ,շտեմարան

Կասկած-տարակույս,տարակուսանք,երկմտություն

Նախատինք-պարսավանք,հանդիմանություն,կշտամբանք,անարգանք

55.

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ նայի, որ շուտ լավանա:

Տարվա վերջին մի անակնկալ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգ առավ:

56.

Միշտ-երբեք

անարատ-արատավոր

ոչնչացնել-ստեղծել

բացահայտ-գաղտնի

թույլ-ամուր

վերջին-առաջին

համաձայնել-մերժել

հանգստանալ-աշխատել

գտնել-կորցնել

հավաքել-վատնել

աջ-ձախ

արթուն-քնած

Ընդունել-հրաժարվել

Posted in Մայրենի

Գրաբարյան առաջադրանք

Գրաբարյան ասույթ

 Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ — լավ

զթագաւոր — ըզթագավոր

(Նկատեցի՞ր` ինչպեսէկարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր— քանթագավորը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում«եւ»բառն ուներ նաևայսօրվա«բայց»բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետքէ և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ—աղքատ, բայց իմաստուն մանուկ:
  2. Իմաստային տարբերությունը նրանում է, որ առաջին դեպքում մարդը կարող է լինել և աղքատ և իմաստուն, բայց երկրորդ դեպքում նրա իմաստուն լինելը առաջնային է:
  3. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ—զույգ դո՛ւրս գրիր: Աղքատ-հարուստ, իմաստուն- անխելք, մանուկ-ծեր:
  4. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
  5. Լավ է լինել աղքատ բայց իմաստուն մանուկ քան ծեր և անխելք թագավոր:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա: Հոկտեմբերի 19-23 առաջադրանքների փաթեթ

1 Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

Օրինակ՝

835:4=208(3 մն.)

              
 8354     Ստուգում՝  
  8  208    208×4+3=832+3=835 
 35         
   32         
    3         
              
              

974:9=

              
 9749     Ստուգում՝108×9+2=972+2=974 
  90 108      
 74         
   72         
    2         
              
              

740:13=

              
 74013    Ստուգում՝13×56+12=728+12=740 
  65 56       
 90         
   78         
   12         
              

5437:66=

              
543766    Ստուգում՝66×82+25=5412+25=5437 
 528 82       
 157         
  132         
   25         
              

2Լրացրե՛քաղյուսակը․

Բաժանելի593845716013722856
Բաժանարար3564499357
Թերիքանորդ16131461450
Մնացորդ331316706

3․ Գտի՛ր․

  • Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։
  • 7
  • Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մնացորդը։
  • 37
  • Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:
  • 9
  • Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:
  • 89
  • Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:
  • 639
  • Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։
  • 9
  • Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը։
  • 49
  • Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը։\
  • 369

4. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։

96:4=24

24×6=144

24+144+96=264

5. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։

48:6=8     8:4=2     2×2=4    8:2=4    4×3=12    12+48+4=64

6Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։

1)  103-36+21=88

2) 97+36-22=111

3) 89+22-21=90

111-88=23