Posted in Մայրենի

Աշնանային օրվա առավոտը Կոմիտասի ” Աշուն օր ” բանաստեղծության մեջ

Սև ամպերը խոտի դեզի նման կույտ-կույտ իջան և շարվեցին սարի վրա: Լույսը բացվեց և օդը ցրտեց:Ամպրոպ եղավ ու սաստիկ քամի փչեց և երկինքը դղրդաց: Արևը կամաց-կամաց դուրս եկավ և իր կարմիր շողերը տարածեց լեռների վրա:Բարակ անձրև եկավ, տերևները թափվեցին իսկ թռչունները չվեցին:Առվակը սկսեց արագ հոսել և ամբողջ ձորի վրա մառախուղ իջավ:Սև ամպերը եկան, իջան սարերի վրա: