Posted in Մայրենի

Կոմիտաս “Աշուն օր “

Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան– խոտի դեզի կույտ

պաղել-ցրտել

հեվալ-կարճ ու արագ շնչել

մարմանդ-կամաց,դանդաղ

դալուկ-գունատ,գույնը գցած

Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

առավոտ-լուսաբաց

արև-արփի

քող-շղարշ

քուն-նջում

մշուշ-մեգ, մառախուղ

քամի-հով, հողմ, մրիկ

ժիր-ճարպիկ, կայտառ

Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան-իջան

շար եկան– շարվեցին

բուք արավ-մրրկեց

սուգ արավ-սգաց

շող կապեց-շողաց

մաղ տալ-մաղել

շաղ տալ– ցողել

փախ տվավ-փախավ

կախ տվավ-կախվեց

ցիր եկան-ցվրվեցին

Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Սև ամպերը խոտի դեզի նման կույտ-կույտ իջան և շարվեցին սարի վրա: Լույս բացվեց և օդը ցրտեց: