Posted in Մայրենիի ստուգատես

Իմ երևակայական պատմությունը

Աստղ մոլորակի նվերը

Ամեն ինչ սկսվեց նրանից,որ ես սովորականի պես նայում էի պատուհանից դուրս: Գիշեր էր: Ես նայում էի աստղերին և լուսնի ճերմակ մահիկին: Աստղերից մեկը այնպես մոտիկ էր ու այնքան պայծառ էր վառվում,որ ցանկացա հասնել նրան: Ես դեռ չէի հասցրել մտածել, թե ինչպես հասնեմ աստղին,երբ հանկարծ այն ինքը սկսեց մոտենալ,մոտենալ,որ ես կարողացա տեսնել մի կանաչ գունդ: Գունդը մոտեցավ,կանգ առավ ուղիղ իմ պատուանի դիմաց և մի փոքրիկ դուռ բացվեց: Հետաքրքրությունս ստիպեց ինձ ներս մտնել, քանի որ ես վաղուց էի ցանկանում այլմոլորակայինների հետ հանդիպել: Եվ ես առանց վարանելու ներս մտա: Ներս մտա և մնացի ապշած: Ի՜նչ այլմոլորակային, ի՜նչ բան: Սեղանի մոտ նստած էր մի կատու և ծխամորճ էր ծխում,մյուս ձեռքին բռնել էր սուրճի գավաթը: Հանկարծ նա բացականչեց.

_ Ի՞նչ ես աչքերդ չռել, ես քո իմացած մուկ բռնողներից չեմ, ես Աստղ մոլորակի թագավորն եմ:

Ես չէի հասցրել ինչպես հարկն է զարմանալ,երբ դուռը նորից բացվեց և մենք հայտնվեցինք մի մեծ հրապարակում: Մեզ դիմավորեցին մի խումբ կատուներ՝ նստած ինչ-որ թռչող կենդանիների վրա: Երբ մի քիչ մոտեցան,տեսա,որ դրանք թռչող իշուկներ էին: Կատուներից մեկը իշուկին մոտեցրեց և թագավորը հրավիրեց ինձ նստել: Ես քթիս տակ ժպտացի և թռա իշուկի վրա:

Մենք թռչում էինք այդ զարմանալի քաղաքի վրայով և աչքերս գնալով չռվում էին. հորիզոնի վրա իրար ետևից հայտնվեցին երեք արևներ՝ երկնագույն,կանաչ և նարնջագույն: Մինչ բերանս բաց նայում էի,հանկարծ պայթեց ամպրոպն ու վերևից շրմփաց առաջին …ծովատառեխը: կատուների թագավորության վրա ծովատառեխի հորդառատ անձրև սկսվեց: Կատուները վայրէջք կատարեցին և սկսեցին խորովածի պատրաստություն տեսնել:Եղանակը շատ վատացավ և սկսեց իսկական անձրև տեղալ, միայն թե կարմիր գույնի: Ես իմ աչքով տեսա,թե ինչպես կարմիր գինու անձրևը թափվում էր մեր գլխին: Կատուները իրենց գլխին պահեցին գավաթանման անձրևանոցները և խորովածի վրայից խմեցին: Այդ ամենը այնքան տարօրինակ էր ու այնքան զվաճալի,որ ես մինչև օրս էլ դժվարանում եմ հավատալ: Բայց ես երբեք չեմ մոռանա այն թանկագին օրը, որ կատուները նվիրեցին ինձ իրենց թագավորությունում:                                                        Ես ավելի լավ է շարունակեմ պատմությունս և դուք ամեն ինչ կհասկանաք:                                 Երեկո էր իջնում կատուների թագավորության վրա: Կատուներն ինձ հրավիրեցին քաղաքի հրապարակը՝ հրավառությունը դիտելու: Մենք նորից նստեցինք թռչող իշուկների վրա և հայտնվեցինք հրապարակում: Հրապարակում խաժամուժը շատ էր: Ես հանկարծ զարմանքով տեսա ոստիկանի համազգեստ հագած շների՝ ձեռքներին մի-մի մեծ ոսկոր: Շները, տեսնելով թագավորին և պալատականներին գլուխ տվեցին և կարգի հրավիրեցին ամբոխը: Հանկարծ երկնքում երևաց դեղին մի կետ, որը գնալով սկսեց մեծանալ նմանվելով մեր լուսնին,բայց շուտով այդ լուսնի վրա հայտնվեցին գունավոր շերտեր և հետո մեկը մյուսի ետևից, ասես հրաշագործի կախարդական փայտիկով, մեկը մյուսի ետևից վառվեցին գունավոր աստղերը: Աստղերը գնալով բազմանում էին և շուտով ծածկեցին շերտավոր լուսինը: Կարծես իսկապես հրավառություն էր: Ես ասես երազում լինեի: Ինձ ասացին, որ տարին մի անգամ այսպիսի հրավառություն է լինում:                            Հանկարծ ինչ-որ տեղից երաժշտության ձայն լսվեց: Ինձ հասավ սրինգի և ջութակի մեղմանուշ նվագը: Ես շրջվեցի, որպեսզի տեսնեմ, թե որտեղ է նվագախումբը, բայց թագավոր կատուն ցույց տվեց երկինքը: Ես զարմացած նյեցի նրան:

__ Մի՞թե այդ աստղերն են,–հարցրի ես:

__ Բա ի՞նչ էիր կարծում; Այս գիշեր դու կարող ես ցանկանալ քո կյանքի ամենաերջանիկ օրը և քո ցանկությունը կիրականանա: Դա էլ կլինի մեր Աստղ մոլորակի ամենաթանկագին նվերը մեր թանկագին հյուրին: Բայց հիշի՛ր,քո ցանկությունը կկատարվի միայն այս գիշեր իսկ հետո երազի նման կանէանա: Շտապի՛ր,երբ լուսինը սկսի երկնագույն դառնալ քո ցանկությունը կիրականանա:                                                           Ես պահեցի…                                                                                                                                              Երաժշտությունը գնալով ավելի մեղմ ու զրնգուն էր հնչում: Կատուներն իրար գրկած պարում էին,իսկ շները ոսկորները գրկած օրորվում: Եվ այդ ժամանակ լուսինը սկսեց կապտին տալ: Ես սրտատրոփ սպասում էի:                                                                                      Եվ երբ լուսինը լրիվ երկնագույն դարձավ ես հայտնվեցի իմ բնակարանում: Դուռը կամաց բացվեց և իմ հեռավոր տատիկն ու պապիկը մի մե՜ծ արջուկ գրկած ներս մտան:

 Այդ օրը իմ ծննդյան երեկոն էր…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s