Խորհուրդ կտայի նրանց, որ եթե երբևիցէ ճանապարհորդելիս լինեն անապատում, իրենց հետ անձրևանոց չվերցնեն և պատրաստ լինեն այսպիսի չոր,անապատային անձրևների:
Իսկ եթե հայտնվեն Մեծ Բրիտանիայում ապա վայելեն երկնքից թափվող ձկների տեսարանին:
Թեև այս նյութի մեջ չկային անծանոթ բառեր, բայց ես հիմնականում օգտվում եմ Նաիրի ժամանակակից բացատրական բառարանից:
Նյութը ինձ համար շատ հետաքրքիր էր, բայց մայրիկս պատվիրեց բազմակի անգամ կարդալ և պատմել,քանի որ այդքան էլ գոհ չէր: Ես կարողացա ի վերջո հաղթահարել կարդալու և արտահայտելու իմ դժվարությունները, քանի որ ես նյութը հասկանում եմ, բայց դժվարանում եմ արտահայտել:
Բացի իմ ուսուցիչներից, իմ ընտանեկան դպրոցի անդամներն են դարձել հայրիկս մայրիկս և նույնիսկ փոքրիկ քույրիկս: Ես և սովորում եմ և իրենց եմ սովորեցնում: Մենք միասին շատ ընտանեկան նախագծեր ենք իրականացրել և քույրիկս ու մայրիկս նույնպես մասնակցել են: Միասին աշխատելը շատ օգտակար է: Մայրիկս վերհիշում է հին նյութերը և նոր բաներ սովորում: Միասին նաև ստեղծագործում ենք և երևակայում: Մայրիկս Շատ է սիրում մեր տեսադասերը և ինձ հետ սիրով մանակցում է, քանի որ մեր ուսուցիչները շատ հետաքրքիր տեսադասեր են անցկացնում: