Posted in Բնագիտություն

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

  1. Ի՞նչ է պարարտանյութը:

Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք  հողը սնում և հարտացնու են  օգտակար նյութերով, որոնց միջոցով բարձրանում բերքատվությունը:

  1. Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
1.  Օրգանական` գոմաղբ:

2. Հանքային:

3. Բակտերիոլոգիական:

  1. Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:

Պարարտանյութերը բարելավում են հողի միկրոֆլորան, բարձրացնում ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար:

Posted in Բնագիտություն(ընտրություն)

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Օշինդր

 

օշ

Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։

ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ դրանք լինում են սովորական, բուժիչ:

Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։

Օշինդրի ցողունի բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Օշինդրը օգտագործում են նաև բժշկության մեջ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։  Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. դրանք կարգավորում են մարսողությունը, լավացնում արյան շրջանառությունը: Բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու համար:

Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։

ԽՈՐԴԵՆԻ

download (2)

Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին:

Այն բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ: Ծաղիկները՝ բաց վարդագույն: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ:  Մարգագետնային Խորդենին  աճում է բարեխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս:

Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են  թունավոր օձերի խայթոցների դեպքում:
Խորդենին արագ և հեշտ  է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը  և  ամռան վերջին:

Քրիզանթեմ

download (1)
Քրիզանթեմ կամ ոսկեծաղիկ, աստղածաղիկների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ,որոնք տարածված  են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Երևանի Բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում  առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ, սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:
Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

nhk

1/9                   1/3                      1/6                1/4                  1/8                    1/6

Hello

 

8:2=4սմ

8:4=2սմ

847

h

854

ll

 

Capturejj

6 x 6=36     36:3=12

1արկղ խնձորը 24 կգ է: Հաշվիր այդ խնձորի քառորդ մասի զանգվածը:

24: 4=6կգ

860

աս

Captureֆ

5
jam
62:24=2օր14ժ
20ժ15ր+2օր14ժ=3օր,10ժ,15ր
Վերադարձավ երկուշաբթի 10:15
kkk
2 x 60=120
60:3=20
20+60=80
80 x 2 =160
160+120=280կմ
Posted in Մայրենի

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ

Ջուզեպպե Արչիմբոլդոն 16-րդ դարի իտալացի նշանավոր  գեղանկարիչ և որմնանկարիչ է, որը ստեղծել է յուրահատուկ դիմանկարներ անսովոր իրերի, բույսերի և կենդանիների համադրությամբ:

Սա Ռուդոլֆ II կայսեր կիսանկար դիմանկարն է, ներկայացված Հռոմեական աստծո եղանակներին:   Ռուդոլֆը բաղկացած է ամբողջապես պտղատու հիասքանչ ծաղիկներից  և բանջարեղենից։ Այստեղ նկարչի ՛՛Գարուն՛՛, ՛՛Ամառ՛՛, ՛՛Աշուն՛՛ և ՛՛Ձմեռ՛՛ ստեղծագործություններն են: Իսկ մենք օգտվելով այս յուրօրինակ նկարներից  կպատմենք մեր պատմությունը:

 

                Գտնված ժպիտը

Կար-չկար մի թագավորություն կար, որը գտնվում էր  մի շատ մռայլ ու տարօրինակ վայրում: Այդ թագավորությունում ապրում էր մի գեղեցինկ արքայազն, որը սակայն իր թագավորությունից հեռու չէր գնացել, որովհետև ամբողջ թագավորությունը շրջապատված էր տարօրինակ ծառերով, որոնք մինչև երկինք էին բարձրանում: Այդ արքայազնը միշտ մռայլ ու տխուր էր և երբեք չէր ժպտում: Նա երբեք չէր տեսել իր կյանքում տարվա ոչ մի եղանակ: Իր թագավորությունում նույնիսկ արև չկար: Մի օր երազում նա մի գեղեցիկ վայր  տեսավ և ցանկացավ գտնել իր երազի վայրը:  Վերցրեց կացինը և ճանապարհ ընկավ: Նա կտրում էր ճանապարհին հանդիպած ծառերի  երկար ճյուղերը և քայլում: Շատ է գնում թե քիչ, մեկ էլ տեսնում է մի անտառի է հասել, որտեղ ծառերը գլխիվայր են շուռ եկած ու մի տարօրինակ արարած է նստած մի ծառի մոտ:  Մազերի փոխարան նրա գլխին ծառի ճյուղեր էին:

 

dsc2908_09_10-edit

_Ո՞վ ես, ու՞ր ես գնում,-հարցնում է այդ արարածը:

Արքայազնը պատմում է, թե ինչու է հեռացել իր թագավորությունից:

_ Ես այս անտառի հրաշագործն եմ և կարող եմ քեզ օգնել,- ասաց այդ տարօրինակ դեմքով արարածը:

– Ես քեզ մի մատանի կտամ ու դու կհանդիպես տարվա եղանակներին, մի գուցե դու գտնես քո երազի վայրը: Իսկ հենց որ ցանկանաս,կպտտես այս մատանին և ետ կվերադառնաս այստեղ: Բայց կախարդը զգուշացրեց, որ ուրիշ կերպարանք է ստանալու: Արքայազնը վերցրեց մատանին, պտտեց ու անհետացավ:

800px-Arcimboldo_Winter_1563ձմ

Նա հայտնվեց մի երկրում,որտեղ ծառերը թափանցիկ սառույցից էին,թռչունները, կենդանիները նույնպես թափանցիկ սառույցից էին: Գետինը նույնպես թափանցիկ սառույցից էր և երբ արքայազնը իր արտացոլանքը տեսավ գետնի վրա, վախեցավ ու մատանին ետ պտտեց:

800px-Arcimboldo_Autumn_1572_(private)

Այս անգամ նա մի հետաքրքիր կերպարանք ստացավ. մազերը, դեմքը, քիթը ,բերանը մրգեր դարձան և նա հայտնվեց մի երկրում ուր ամեն ինչ դեղին ու կարմիր էր, բայց արքայազնին իր կերպարանքը դու չեկավ և նա մատանին պտտելով հայտնվեց մեկ ուրիշ  աշխարհում:

Giuseppe_Arcimboldo,_Italian;_Summer;_1572

Այստեղ երկնքում մի հսկա դեղին գունդ էր շողում և ինչին դիպչում էր, ձեռքերն այրվում էին: Երբ իր արտացոլանքը տեսավ մոտակա գետակի մեջ,տեսավ որ իր երեսն ու մազերը մրգերից են: Արքայազնին կրկին դուր չեկավ իր արտաքինը և նա հուսահատված պտտեց մատանին:

spring

Այս անգամ նա մի գեղեցիկ անտառում հայտնվեց: Թռչունները այնքան գեղեցիկ էին երգում, որ անընդհատ ուզում էիր լսել: Ծառերը մեղմիկ զնգզնգում էին, իսկ գետում լողում էին երկնագույն կարապներ:  Ծառերի տերևներն  այնքան փայլուն էին, որ արքայազնը տեսավ իր արտացոլանքը և զարմացավ: նա իր առաջվա կերպարանքն էր ստացել, սակայն դեմքն ավելի գեղեցիկ էր, իսկ մազերը ծածկված էին գեղեցիկ ծաղիկներով:Արքայազնը հանկարծ հիշեց իր երազում տեսած վայրը և հենց այդ պահին իր դիմաց մի չքնաղ աղջիկ հայտնվեց, որի մազերը ծածկված էին գույնզգույն ծաղիկներով իսկ աչքերը մանուշակագույն էին:

Giuseppe-Arcimboldo-Flora-Meretrix-1590-Private-collection

Որտե՞ղ եմ ես գեղեցիկ աղջիկ,-հարցրեց արքայազնը աղջկան:

–Դու գարնան թագավորությունում ես,- պատասխանեց աղջիկը,-և ես այստեղի արքայադուստրն եմ:

-Ես երբեք գարուն չեմ տեսել,-ասաց արքայազնը:

Ինչ գեղեցիկ ժպիտ ունես,-ասաց աղջիկը: Տղան նայեց աղջկա մանուշակագույն աչքերի մեջ և ինքն էլ տեսավ իր ժպիտը: Նա ժպտաց և պատմեց աղջկան որ իր թագավորությունում մարդիկ չեն ժպտում, նրանք չգիտեն թե ինչ է այդ:

Տղան պատմեց նրան նաև իր երազի մասին և կախարդի մասին և թե ինչպես է այստեղ հայտվել: Աղջիկը առաջարկեց նրան ապրել իր թագավորությունում և արքայազնը ուրախությամբ համաձայնեց: Նա նետեց ձեռքի մատանին և այլևս չվերադարձավ անտառի կախարդի մոտ:

 

 

 

Posted in Ընտրություն

ԿԱՆԱՉ ԴԵՂԱՏՈՒՆ ԻՄ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ

ԿԱԼԱՆԽՈԵ ԵՎ ԱԼՈԵ

Կալանխոեն ունի հակաբորբոքայինվերականգնողարյունը կանգնեցնող հատկություններ: Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով` թարախային պրոցեսներ բուժելու համար: Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը, բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները: Գրիպի դեպքում կաթեցնում են քթի մեջ իսկ այրվածքների ժամանակ պատրաստուկ են սարքում և քսում այրված տեղին:

 

97458992_2425187977583949_3371852418907111424_n

 

Սենյակային պայմաններում աճեցվում է մի շատ հետաքրքիր ծառանման բույս, որն արժեքավոր դեղաբույս է համարվում։ Նրա անունը ալոե է, որի տերևները և թուրմը պարունակում են  վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Ալոեի պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, վնասվածքների և այլ դեպքերում։

 

97993538_2618365165090322_8808671164646817792_n

 

 

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 4- 04.05.20-08.05.20

Անուն,ազգանուն                Արամ Սարքիսսյան

1.Գտնել այն թիվը ,որն համապատասխանում է 1 տասհազարյակ+9հազ.+8 հարյուրյակ+2միավոր կարգային գումարելիների գումարին:

1)19812        2)19012       3)19802  4)19120  

2.Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը,եթե նրա ձախից կցագրենք 6:

1)6 անգամ      2)6000 անգամ    3)60 հազարով         4)60000  անգամ                                   3. Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը,եթե նվազելին մեծացվի 3-ով:

1)3 անգամ կմեծանա     2)3-ով կփոքրանա   3)3-ով կմեծանա    4)30 անգ.կմեծանա

4.Ընտրի’ր այն թիվը,որը վանդակի փոխարեն դնելով`կստանաս ճիշտ անհավասարություն`     30տ 8ց <30տ □կգ

1)8կգ        2)15կգ           3)950 կգ             4)59կգb

5.Որտե՞ղ են անվանական մեծությունները դասավորված նվազման կարգով:

1)9տ,  7տ,    16տ,   5ց,  25տ

2)8տ3կգ,  9ց,  15տ9ց,   8կգ

3)3ժ56ր,  4ժ,   3օր,  5ժ,  4օր

4)6կմ,   7մ,   20դմ,   20սմ,  10մմ

6.Գտի’ր այն թիվը,որի մեկ ութերորդ մասը հավասար է 29-ի:

1)266           2)160         3)232      4)265

  1. 3ժ 25ր-ն արտահայտի’ր րոպեներով:

1)209ր       2)250ր        3)205ր    4)2500ր

  1. 5կմ 20դմ-ն արտահայտի’ր մետրերով:

1)5002մ      2)5020մ     3)5200մ    4)502մ

9.Ուղղանկյան պարագիծը 84սմ է:Գտնի’ր նրա լայնությունը,եթե երկարությունը 34սմ է:                    1)16սմ    2)8սմ   3)6սմ  4)9սմ

 

10.Ո՞ր պատկերի երկու երրորդն է ներկված:

11.48սմ երկարությամբ մետաղալարից  կառուցեցին խորանարդիկ:Ինչքա՞ն էր նրա կողմի երկարությունը:

Պատ` 48:12= 4սմ

12.Կազմի’ր արտահայտություն և լուծիր` 625-ը մեծացրու’ 5 անգամ,գումարի’ր 25 և արդյունքը բաժանիր 10-ի:

625 x 5 + 25 : 10

Պատ.` 315

  1. Հաշվի’ր արտահայտության արժեքը: 7174:34×43-50×16=144368

14.Փակագծերը դի’ր այնպես,որ ստացվի ճիշտ հավասարություն:

40 × (18 – 9) : 3= 120

15.Կռահի’ր օրինաչափությունը և տրված թվերից հետո գրի’ր ևս 3 թիվ:

2; 3; 5; 9; 17; 33;65

16.Հայրը հավաքեց 30 արկղ խնձոր,իսկ որդին`25 արկղ:Հայրը հավաքել էր 40 կգ ավելի, քան  որդին: Ինչքա՞ն էր հավաքել որդին,եթե յուրաքանչյուր արկղում նույն քանակությամբ խնձոր է տեղավորվում:

30-25=5

40:5=8

8 x 25=200

8 x 30=240

240-200=40

Պատ.`200կգ

17.Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 6 սմ-ով մեծ է,իսկ այդ կողմերի գումարը 34սմ է: Գտնել  ուղղանկյան մակերեսը:

Պատ.`

1)34-6=28սմ

2)28:2=14սմ լայնություն

3)14+6=20սմ երկարություն

4)S=20սմ x 14սմ=280սմ

 

Posted in Uncategorized

Հայկական ճարտարապետության նշանավոր դեմքերը

              ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Անհնար է պատմությունը նորից գրել. այն ստեղծվում է մեկ անգամ: Սակայն 20-րդ դարի Երևանի պատմությունը գրվում էր վստահ ձեռագրով,  նոր խոսքերով, առանց սխալների ու մրոտումների: Գրվում էր սկզբում թղթի, հետո քարի վրա: Այս նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Երևանի հատակագիծը  նրա ճարտարապետական առաջին աշխատանքն էր: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
Օպերայի շենքից բացի, Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական
տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր:

mda

Ալ. Թամանյանի թողած հսկայական ժառանգության մեջ Օպերային թատրոնի նախագիծը եղել է նրա ամենասիրելին ու փայփայածը:

օպերա

Երևանի կենտրոնում մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը: Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը:

mda (1)

Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր:
Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ: Եթե Հաղթանակի
զբոսայգու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների
դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդիսատեսները այդ
փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը`
Մասիսը:
Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառնում էր քաղաքի գլխավոր
հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց:

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծագործությունների հեղինակ է:
Նա կառուցել է  զոհվածների հիշատակին նվիրված  աղբյուր հուշարձաններ:
Նրա նշանավոր ճարտարապետական  գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է,  Սարդարապատի հուշահամալիրը: Հուշահամալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է: Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնակելի տների նմանությամբ. այսինքն` այն լուսավորվում է բնական լույսով:  Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները:

սարդմօն