Իմ ազգանվան պատմությունը կապված է պապիկիս պապիկի հետ: երբ Եղեռնի ժամանակ նա իր ընտանիքով Մուսա Լեռից փախուստի է դիմել Լիբանան, պապիկիս պապիկին սահմանապահը հարցրել է անունը և չի կարողացել արտաբերել, քանի որ շատ դժվար արտասանելի ազգանուն է եղել: Այդ ժամանակ հարցրել է հոր անունը, որը Սարքիս է եղել: Ու քանի որ լիբանանցիների համար ծանոթ ու հեշտ արտաբերելի անուն է եղել, ազգանունը այդ ժամանակից Սարքիսսյան է կոչվել: