Posted in Բնագիտություն(ընտրություն)

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Օշինդր

 

օշ

Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։

ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ դրանք լինում են սովորական, բուժիչ:

Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։

Օշինդրի ցողունի բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Օշինդրը օգտագործում են նաև բժշկության մեջ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։  Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. դրանք կարգավորում են մարսողությունը, լավացնում արյան շրջանառությունը: Բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու համար:

Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։

ԽՈՐԴԵՆԻ

download (2)

Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին:

Այն բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ: Ծաղիկները՝ բաց վարդագույն: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ:  Մարգագետնային Խորդենին  աճում է բարեխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս:

Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են  թունավոր օձերի խայթոցների դեպքում:
Խորդենին արագ և հեշտ  է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը  և  ամռան վերջին:

Քրիզանթեմ

download (1)
Քրիզանթեմ կամ ոսկեծաղիկ, աստղածաղիկների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ,որոնք տարածված  են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Երևանի Բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում  առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ, սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s