Օշինդր

Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։
ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ դրանք լինում են սովորական, բուժիչ:
Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։
Օշինդրի ցողունի բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Օշինդրը օգտագործում են նաև բժշկության մեջ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. դրանք կարգավորում են մարսողությունը, լավացնում արյան շրջանառությունը: Բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու համար:
Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը՝ սպիրտային խմիչքների արտադրության մեջ։
ԽՈՐԴԵՆԻ

Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ: Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին:
Այն բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ: Ծաղիկները՝ բաց վարդագույն: Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Մարգագետնային Խորդենին աճում է բարեխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս:
Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են թունավոր օձերի խայթոցների դեպքում:
Խորդենին արագ և հեշտ է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը և ամռան վերջին:
Քրիզանթեմ
Քրիզանթեմ կամ ոսկեծաղիկ, աստղածաղիկների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ,որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Երևանի Բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ, սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում: