Day: May 13, 2020
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ
Ջուզեպպե Արչիմբոլդոն 16-րդ դարի իտալացի նշանավոր գեղանկարիչ և որմնանկարիչ է, որը ստեղծել է յուրահատուկ դիմանկարներ անսովոր իրերի, բույսերի և կենդանիների համադրությամբ:
Սա Ռուդոլֆ II կայսեր կիսանկար դիմանկարն է, ներկայացված Հռոմեական աստծո եղանակներին: Ռուդոլֆը բաղկացած է ամբողջապես պտղատու հիասքանչ ծաղիկներից և բանջարեղենից։ Այստեղ նկարչի ՛՛Գարուն՛՛, ՛՛Ամառ՛՛, ՛՛Աշուն՛՛ և ՛՛Ձմեռ՛՛ ստեղծագործություններն են: Իսկ մենք օգտվելով այս յուրօրինակ նկարներից կպատմենք մեր պատմությունը:
Գտնված ժպիտը
Կար-չկար մի թագավորություն կար, որը գտնվում էր մի շատ մռայլ ու տարօրինակ վայրում: Այդ թագավորությունում ապրում էր մի գեղեցինկ արքայազն, որը սակայն իր թագավորությունից հեռու չէր գնացել, որովհետև ամբողջ թագավորությունը շրջապատված էր տարօրինակ ծառերով, որոնք մինչև երկինք էին բարձրանում: Այդ արքայազնը միշտ մռայլ ու տխուր էր և երբեք չէր ժպտում: Նա երբեք չէր տեսել իր կյանքում տարվա ոչ մի եղանակ: Իր թագավորությունում նույնիսկ արև չկար: Մի օր երազում նա մի գեղեցիկ վայր տեսավ և ցանկացավ գտնել իր երազի վայրը: Վերցրեց կացինը և ճանապարհ ընկավ: Նա կտրում էր ճանապարհին հանդիպած ծառերի երկար ճյուղերը և քայլում: Շատ է գնում թե քիչ, մեկ էլ տեսնում է մի անտառի է հասել, որտեղ ծառերը գլխիվայր են շուռ եկած ու մի տարօրինակ արարած է նստած մի ծառի մոտ: Մազերի փոխարան նրա գլխին ծառի ճյուղեր էին:
_Ո՞վ ես, ու՞ր ես գնում,-հարցնում է այդ արարածը:
Արքայազնը պատմում է, թե ինչու է հեռացել իր թագավորությունից:
_ Ես այս անտառի հրաշագործն եմ և կարող եմ քեզ օգնել,- ասաց այդ տարօրինակ դեմքով արարածը:
– Ես քեզ մի մատանի կտամ ու դու կհանդիպես տարվա եղանակներին, մի գուցե դու գտնես քո երազի վայրը: Իսկ հենց որ ցանկանաս,կպտտես այս մատանին և ետ կվերադառնաս այստեղ: Բայց կախարդը զգուշացրեց, որ ուրիշ կերպարանք է ստանալու: Արքայազնը վերցրեց մատանին, պտտեց ու անհետացավ:
Նա հայտնվեց մի երկրում,որտեղ ծառերը թափանցիկ սառույցից էին,թռչունները, կենդանիները նույնպես թափանցիկ սառույցից էին: Գետինը նույնպես թափանցիկ սառույցից էր և երբ արքայազնը իր արտացոլանքը տեսավ գետնի վրա, վախեցավ ու մատանին ետ պտտեց:
Այս անգամ նա մի հետաքրքիր կերպարանք ստացավ. մազերը, դեմքը, քիթը ,բերանը մրգեր դարձան և նա հայտնվեց մի երկրում ուր ամեն ինչ դեղին ու կարմիր էր, բայց արքայազնին իր կերպարանքը դու չեկավ և նա մատանին պտտելով հայտնվեց մեկ ուրիշ աշխարհում:
Այստեղ երկնքում մի հսկա դեղին գունդ էր շողում և ինչին դիպչում էր, ձեռքերն այրվում էին: Երբ իր արտացոլանքը տեսավ մոտակա գետակի մեջ,տեսավ որ իր երեսն ու մազերը մրգերից են: Արքայազնին կրկին դուր չեկավ իր արտաքինը և նա հուսահատված պտտեց մատանին:
Այս անգամ նա մի գեղեցիկ անտառում հայտնվեց: Թռչունները այնքան գեղեցիկ էին երգում, որ անընդհատ ուզում էիր լսել: Ծառերը մեղմիկ զնգզնգում էին, իսկ գետում լողում էին երկնագույն կարապներ: Ծառերի տերևներն այնքան փայլուն էին, որ արքայազնը տեսավ իր արտացոլանքը և զարմացավ: նա իր առաջվա կերպարանքն էր ստացել, սակայն դեմքն ավելի գեղեցիկ էր, իսկ մազերը ծածկված էին գեղեցիկ ծաղիկներով:Արքայազնը հանկարծ հիշեց իր երազում տեսած վայրը և հենց այդ պահին իր դիմաց մի չքնաղ աղջիկ հայտնվեց, որի մազերը ծածկված էին գույնզգույն ծաղիկներով իսկ աչքերը մանուշակագույն էին:
Որտե՞ղ եմ ես գեղեցիկ աղջիկ,-հարցրեց արքայազնը աղջկան:
–Դու գարնան թագավորությունում ես,- պատասխանեց աղջիկը,-և ես այստեղի արքայադուստրն եմ:
-Ես երբեք գարուն չեմ տեսել,-ասաց արքայազնը:
Ինչ գեղեցիկ ժպիտ ունես,-ասաց աղջիկը: Տղան նայեց աղջկա մանուշակագույն աչքերի մեջ և ինքն էլ տեսավ իր ժպիտը: Նա ժպտաց և պատմեց աղջկան որ իր թագավորությունում մարդիկ չեն ժպտում, նրանք չգիտեն թե ինչ է այդ:
Տղան պատմեց նրան նաև իր երազի մասին և կախարդի մասին և թե ինչպես է այստեղ հայտվել: Աղջիկը առաջարկեց նրան ապրել իր թագավորությունում և արքայազնը ուրախությամբ համաձայնեց: Նա նետեց ձեռքի մատանին և այլևս չվերադարձավ անտառի կախարդի մոտ:
ԿԱՆԱՉ ԴԵՂԱՏՈՒՆ ԻՄ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ
ԿԱԼԱՆԽՈԵ ԵՎ ԱԼՈԵ
Կալանխոեն ունի հակաբորբոքային, վերականգնող, արյունը կանգնեցնող հատկություններ: Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով` թարախային պրոցեսներ բուժելու համար: Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը, բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները: Գրիպի դեպքում կաթեցնում են քթի մեջ իսկ այրվածքների ժամանակ պատրաստուկ են սարքում և քսում այրված տեղին:
Սենյակային պայմաններում աճեցվում է մի շատ հետաքրքիր ծառանման բույս, որն արժեքավոր դեղաբույս է համարվում։ Նրա անունը ալոե է, որի տերևները և թուրմը պարունակում են վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ։ Ալոեի պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, սակավարյունության, վնասվածքների և այլ դեպքերում։