Հին ժամանակներից դեռևս ճարտարապետությունը հայտնի է եղել Հայկական լեռնաշխարհում և մեծ ճանաչում գտել նրա սահմաններից դուրս:
Հայկական ճարտարապետություն վրա ազդեցություն են թողել ազգային ավանդույթները և այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները:
Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է
տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ:
Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը կոչվում է ճարտարապետ: Նա վերահսկում է շինարարական աշխատանքը, կազմում կառույցի կարևոր հատվածների մանրակերտը: Ճարտարապետի ցուցումով է
տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ:
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը,
Տրդատը, Մոմիկը:
Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ քանդակագործն էր:
Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է բազմաթիվ նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր:Իսկ Աղթամար բերդաքաղաքում կառուցել է Սուրբ խաչ եկեղեցին,որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը:
Սուրբ խաչ եկեղեցին Աղթամար կղզում
Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նա կառուցել է Անիի մայր տաճարը, որը նրա հանճարեղ ստեղծագործությունն է:
Անիի Մայր Տաճարը
13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը: Նա Սյունիքի Օրբելյան իշխանների տան ճարտարապետն էր: Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ: Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային
նստավայրում` Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ
դամբարան եկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ:
Նորավանքի եկեղեցին