Month: May 2020
Մաթեմատիկա թեստ
ԻՄ ազգանվան ծագումնաբանությունը
Իմ ազգանվան պատմությունը կապված է պապիկիս պապիկի հետ: երբ Եղեռնի ժամանակ նա իր ընտանիքով Մուսա Լեռից փախուստի է դիմել Լիբանան, պապիկիս պապիկին սահմանապահը հարցրել է անունը և չի կարողացել արտաբերել, քանի որ շատ դժվար արտասանելի ազգանուն է եղել: Այդ ժամանակ հարցրել է հոր անունը, որը Սարքիս է եղել: Ու քանի որ լիբանանցիների համար ծանոթ ու հեշտ արտաբերելի անուն է եղել, ազգանունը այդ ժամանակից Սարքիսսյան է կոչվել:
”Իմ” ժամացույցը
Իմ մարզական օրը
Մաթեմատիկա 901, 903, 905, 911 921, 922, 925, 927
Մասերի համեմատումը
901









Հայոց մայրաքաղաքները
ՎԱՆ
Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաքներ է ունեցել՝ Վան,
Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան,
Շիրակավան, Կարս, Անի և Երևան։
Վանի թագավորությունը Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրել է Վանի թագավոր Սարդուր I-ը , անվանել Տուշպա(Վան, Տոսպ) և դարձրել պետության մայրաքաղաքը: Քաղաքը հարուստ էր բազմաթիվ զինանոցներով, պահեստներով, դիտակետերով: Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով:
Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր և անվանվում էր Երվանդավան:
Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։
Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։
Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց
թագավորության օրոք։
19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ
հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու
արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։
Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։
Արմավիր
— Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի
գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների հետքեր կան, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում
է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։
Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ
և հեթանոսական այլ սրբավայրեր կային։
Քաղաքի շրջակայքում գտնվում է Սոսյաց անտառը, որը աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, և որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության
անտառը տնկել է Արմենակ նահապետը։Հայերը սրբագործել են սոսին և բարդին։
Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը,
Արմավիրի դերը նվազեց։
Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը:
Ավանդապատումներ կապված տեղանունների հետ
ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐ
Մարաթուկ կամ Մարութա , լեռը գտնվում է Սասունում:
Լեռան վրա կառուցված է Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Իսկ Մարաթուկ սարի ստորոտին է գտնվում Սբ.Պետրոս վանքը: Այս երկու վանքերը Սասունի գլխավոր սրբավայրերն էին:
Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
ՍԱՍՈՒՆ
English
THE CLEVER MONKEY
կանաչ-գոտիների-ստեղծում
Մենք այս տարի մեր պարտեզում իրականացրեցինք կանաչ տարածքների բարելավման աշխատանքներ և նոր տնկիներ տնկեցինք: Ես սիրով մասնակցեցի այդ աշխատանքներին և մեծ հաճույքով ջրում և խնամում եմ տնկիները:
Սրանք իմ նոր կեռասենին, տանձենին և փշատենին են: