Posted in Uncategorized

ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ 2 մաս

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

images (1)Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ____դաձավ___________________________

_________խորհրդավոր ______________________

_________գաղտնիք______________________

________փորձեցի_______________________

 

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

 

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    պարզ-բարդ____________________________

_գեղեցիկ-տգեղ___________________________

__երկար-կարճ__________________________

___ուղիղ-ծուռ, թեք_________________________

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

 

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց- հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

 

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

 

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

____    տեսնել________________                               ___տեսավ____________________

______         ըկնել_________                               ____ընկավ___________________

____կապել________________                              ______կապեց___________________

______տխուր______________                              ___տխրեց______________________

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        _նա________________

ստորոգյալ   _օրորում______էր__________

 

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    _____— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է… _____
  2.      -Սա Ի՞նչ առարկ է:________________________________________________________________

______________________________________________________________________________

 

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:_____________________________________________________________________________

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    ___գեղեցիկ, զրնգուն ծիծաղ_________________ ___________________

_____________________                ___________________

 

  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    ______Փոքրիկ իշխանը, երբ տեսավ, հարցրեց թե ինչ առարկա էր և որ մոլորակից Էր եկել հեղինակը : ___________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    __Գառնուկը կարող էր գնալ ուր խելքին փչեր և կարող էր կորչել: _______________________________________________________________________________

_________________________________________________________________________________

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

________________________________________________________________________

___Այսինքն ուղիղ գնալու համար պետք չէ ուրիշ ճանապարհներ փնտրել:______________________________________________________________________________

_________________________________________________________________________________