Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ: Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր, որոնք կոչվում են նաև թունավոր: Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերը, նաև` կենսաբանորեն կարևոր այլ նյութեր,որոնք շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար:Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին: Օրինակ շամպինյոն սնկերը շատ ամինաթթուներ են պարունակում ,որոնք նպաստում են հիշողության բարելավմանը:
Ուտելի սնկերից ամենատարածվածներն են աղվեսասունկը, անտառային շամպինյոնը, գետնասունկը:
Աշխարհում կան շատ բազմազան սնկեր, որոնք տարբերվում են նաև իրենց տեսքով և մեծությամբ:
Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հեկտար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:
Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Այն աստղաձև է և բացի այդ միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:
Այս գեղեցիկ,երկնագույն սունկը աճում է Նոր Զելանդիայի և Հնդկաստանի անտառներում: Նրանք իրենց առանձնահատուկ երկնագույն գույնը ստացել են ազուլին կոչվող պիգմենտի շնորհիվ և համարվում են թունավոր: