Թռչունները երկնքի տիրակալներն են և կարող են ամպերից էլ վեր թռչել:
Ինձ շատ հետաքրքրեցին թե ինչպես են ձմեռում թռչունները և իմացա, որ կան ձմեռող և չվող թռչուններ և ես մի փոքր կպատմեմ նրանց մասին:
Բոլոր թռչունները պատված էն փետուրներով: Դա նրանց պաշպանում է ցրտից շոգից և վնասվածքներից: Թռչունները մեկ կամ մի քանի ձու են ածում և թուխս նստում: Թռչունները հոգ են տանում իրենց ձագերին մասին, սնունդ են բերում նրանց համար, իսկ երբ ձագերը մի փոքր մեծանում են, սովորեցնում են թռչել: Որոշ թռչուններ աշնանը չվում են տաք երկրներ ձմեռելու, մյուսները դիմանում էն ցրտին:
Ձմեռող թռչուններից են սովորական ճնճղուկները, փայտփորիկը, սև ագռավը, կարմրակատարը, ինչպես նաև անտառային որոշ թռչուններ:
Թռչունները չվում են երամներով։Որոշ թռչուններ կողմնորոշվում են արևի,լուսնի,աստղերի օգնությամբ:
Շատ թռչուններ թռչում են օրինակ Աֆրիկա, հիմնականում չվում են միջատակեր թռչունները, քանի որ շատ դժվար է ձմռանը միջատներ գտնելը: Չվող թռչուններից են արագիլները, ծիծեռնակները,կռունկները, կարապները: