Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայ ժողովրդական մշակույթը

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշար ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։  Հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների ստեղծածը նույնպես արժեքավոր է և հայկական մշակույթի մաս է կազմում։ Ժողովուրդը նրանց վարպետ է կոչել, որ նշանակում է իր գործը լավ իմացող:

477614e331410c9448d14a44788b39819a6311unnamed

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Երբ 13րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում, Իր ուղեգրություններում նա գրել է, որ հայերը հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը։

Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։  Նրանց զարդանախշերը շատ գեղեցիկ էին և չէին մոռացվում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։   Զարդերի միջոցով գորգերի վրա ներկայացվում են  առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլորմոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, իսկ ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։

slug-76927

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր:

Գինի ստանում էին խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից:  Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում:

the-stomping-of-the-grapes-mural-hand-painted

Posted in Բնագիտություն, Uncategorized

ՁՄԵՌՈՂ ԵՎ ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ

Թռչունները երկնքի տիրակալներն են և կարող են ամպերից էլ վեր թռչել:

Ինձ շատ հետաքրքրեցին թե ինչպես են ձմեռում թռչունները և իմացա, որ կան ձմեռող և չվող թռչուններ և ես մի փոքր կպատմեմ նրանց մասին:

Բոլոր թռչունները պատված էն փետուրներով: Դա նրանց պաշպանում է ցրտից շոգից և վնասվածքներից: Թռչունները մեկ կամ մի քանի ձու են ածում և թուխս նստում: Թռչունները հոգ են տանում  իրենց ձագերին մասին, սնունդ են բերում նրանց համար, իսկ երբ ձագերը մի փոքր մեծանում են, սովորեցնում են թռչել: Որոշ թռչուններ աշնանը չվում են տաք երկրներ ձմեռելու, մյուսները դիմանում էն ցրտին:

Ձմեռող թռչուններից են սովորական  ճնճղուկները, փայտփորիկը, սև ագռավը, կարմրակատարը, ինչպես նաև անտառային որոշ թռչուններ:

maxresdefault

 

Թռչունները չվում են երամներով։Որոշ թռչուններ կողմնորոշվում են արևի,լուսնի,աստղերի օգնությամբ:

Շատ թռչուններ թռչում են  օրինակ Աֆրիկա, հիմնականում չվում են  միջատակեր թռչունները, քանի որ շատ դժվար է ձմռանը միջատներ գտնելը: Չվող թռչուններից են արագիլները, ծիծեռնակները,կռունկները, կարապները:

85868827_large_PERELYOTNUYE_PTICUY0d38fc0789392e0367595e71612160e9