Posted in Մայրենի, Uncategorized

ՄԱՅՐԵՆԻ ՖԼԵՇՄՈԲ

Գարունն ու իր ներկերը

Գարունը փակվել էր տանը ու դուրս չէր գալիս,իսկ առանց նրա անընդհատ ցուրտ էր ու անձրև. ոչ մարդիկ էին դուրս գալիս, ոչ թռչուններն էին հայտնվում ծառերին: Ու նա որոշեց մարդկանց մի քիչ ուրախացնել:Նա վերցրեց իր վրձիններն ու ներկերը, սպիտակով ջնջեց սև ամպերը ու արևին վառ դեղին ներկեց,հետո բողբոջներ նկարեց ու ծառերին տարբեր գույնի ծաղիկներ ներկեց,վերցրեց կանաչ գույնը ու խոտերը կանաչ ներկեց: Ու նա տեսավ,որ մարդիկ նորից ժպտում են, իսկ ծառերին երգում են թռչունները:

Posted in Ընտրություն

ԻՄ ՊԱՏՇԳԱՄԲԸ

ԻՄ ՊԱՏՇԳԱՄԲԸ

Մենք տանը ունենք ծաղիկների մի անկյուն, որտեղ շատ գեղեցիկ ծաղիկներ ենք աճեցնում: Ես օգնում եմ մայրիկիս խնամել դրանք: Ես դիտում եմ նաև թե ինչպես են դրանք աճում: Ահա մեր Լիլիան,որ նոր է սկսել ծաղկել իսկ Ալպիական մանուշակը արդեն ծաղկել է:

92733843_235902727789275_2558207071254216704_n92851924_1139030069767163_5610564350549950464_n92466909_246027589905803_3032291393952284672_n