Ես արթնանում եմ,լվացվում և նախաճաշ անում,հետո խաղում եմ քույրիկիս հետ և դասերս անում:
Իմ սիրած նախագիծը հայրենագիտությունն է, որովհետև հայրենագիտության դասին ես ուսումնասիրել եմ քարտեզները,պատմական Հայաստանի բերդերը և այլ հետաքրքիր բաներ:
Ես սիրում եմ մասնակցել բլոր ընտանեկան նախագծերին:
Իմ օրը ընտանիքի հետ շատ հագեցած է.խաղում եմ բազմազան խաղեր քույրիկիս և մայրիկիս հետ, մայրիկս մեզ համար հեքիաթներ և պատմություններ է կարդում:Մենք խաղում ենք շաշկի,բինգո,փազլ, ռուբիկ-կուբիկ:
Ազատ ժամերին շատ եմ սիրում նկարել, ընտրում եմ նկարներ համացանցից և սովորում նկարել տվյալ նկարը: Համացանցից փնտրում և գտնում եմ նաև հետաքրքիր ձեռքի աշխատանքներ և փորձում եմ պատրաստել:
Կարդում եմ Ջիանի Ռոդարիի պատմվածքները և սկսել եմ կարդալ Էլին Պելինի Յան Բիբիան հեքիաթ վիպակը:
Իմ սիրած ֆիլմերից է՛՛Թանկագինս մենք փոքրացրել ենք երեխաներին՛՛ ֆանտաստիկ ընտանեկան ֆիլմը և ՛՛Միսթր Բին՛՛ կոմիկական ֆիլմաշարը:
Մենք ունենք բակ և այնտեղ խաղում ենք երեխաներով և հետևոում ենք որ մեծերը չկեղտոտեն մեր բակը: