Posted in Uncategorized

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Ես  արթնանում եմ,լվացվում և նախաճաշ անում,հետո խաղում եմ քույրիկիս հետ և դասերս անում:
Իմ սիրած նախագիծը հայրենագիտությունն է, որովհետև հայրենագիտության դասին ես ուսումնասիրել եմ քարտեզները,պատմական Հայաստանի բերդերը և այլ հետաքրքիր բաներ:
Ես սիրում եմ մասնակցել բլոր ընտանեկան նախագծերին:
Իմ օրը ընտանիքի հետ շատ հագեցած է.խաղում եմ բազմազան խաղեր քույրիկիս և մայրիկիս հետ, մայրիկս մեզ համար հեքիաթներ և պատմություններ է կարդում:Մենք խաղում ենք շաշկի,բինգո,փազլ, ռուբիկ-կուբիկ:

Ազատ ժամերին շատ եմ սիրում նկարել, ընտրում եմ նկարներ համացանցից և սովորում նկարել տվյալ նկարը: Համացանցից փնտրում և գտնում եմ նաև հետաքրքիր ձեռքի աշխատանքներ և փորձում եմ պատրաստել:

Կարդում եմ Ջիանի Ռոդարիի պատմվածքները և սկսել եմ կարդալ Էլին Պելինի Յան Բիբիան հեքիաթ վիպակը:

Իմ սիրած ֆիլմերից է՛՛Թանկագինս մենք փոքրացրել ենք երեխաներին՛՛ ֆանտաստիկ ընտանեկան ֆիլմը և ՛՛Միսթր Բին՛՛ կոմիկական ֆիլմաշարը:

Մենք ունենք բակ և այնտեղ խաղում ենք երեխաներով և հետևոում ենք որ մեծերը չկեղտոտեն մեր բակը:

 

Posted in Բնագիտություն, Uncategorized

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն: Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում,  հողամա­սերում և այլուր:

Արմատը, ցողունը և տերևը կազմում են բույսի մարմինը: : Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները: Բույսի տեսանելի հատվածը, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:

Բույսի աճման և  զար­գացման համար կարևոր են լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությունը:   Բույսերը սնվում են, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

plant-structure-growth-and-reproduction-by-campbell-biology-7th-edition-7-638

storage-organs_med unnamed

Ահա և իմ ծաղիկների անկյունը