ԶԱՏԿԻ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԱՏՄՈՒՄ ՏԱՏԻԿՍ
ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ
Պինդ խաշած ձու
Գլխավոր ուտեստն ու խորհրդանիշը խաշած ձուն է՝ ներկված տարբեր գույներով: Պինդ խաշած ձուն առավել համեղ դարձնելու նպատակով այն մաքրել են կեղևից, դեղնուցը անջատել սպիտակուցից, ապա դեղնուցը հարել պղպեղի, աղի, կարագի, թթվասերի հետ: Հարած դեղնուցով լցոնել են սպիտակուցը, վրան կտրատել թարխուն և պնակի մեջ շարելով`մատուցել:
Ինչպես պատրաստել սպանախով ռուլետ զատիկի համար
Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել կաթը, խառնելով եփել, մինչև թանձրանա: Ձվերը հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և փաթաթել, և հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:
ԱՂՑԱՆ «ԶԱՏԻԿ»
Կարտոֆիլը, ձուն, գազարը եփել: Ձուկը, վարունգը կտրատել: Կարտոֆիլը, ձուն, գազարը, խնձորը քերիչով անցկացնել: Աղցանը շերտերով դասավորել.ձուկ, մայոնեզ,կարտոֆիլ, մայոնեզ,գազար, մայոնեզ,ձու, մայոնեզ,խնձոր, մայոնեզ
Զարդարել կանաչիով, հատապտուղներով, մեջտեղում դնել լորի խաշած ձվերը:
