Posted in Մայրենի, Զատիկ

Զատկական խոհանոց. ընտանեկան նախագիծ

   ԶԱՏԿԻ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԱՏՄՈՒՄ ՏԱՏԻԿՍ

 

ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

 

lead-photo

 

Պինդ խաշած ձու
Գլխավոր ուտեստն ու խորհրդանիշը  խաշած ձուն է՝ ներկված տարբեր գույներով: Պինդ խաշած ձուն առավել համեղ դարձնելու նպատակով այն մաքրել են կեղևից, դեղնուցը անջատել սպիտակուցից, ապա դեղնուցը հարել պղպեղի, աղի, կարագի, թթվասերի հետ: Հարած դեղնուցով լցոնել են սպիտակուցը, վրան կտրատել թարխուն և պնակի մեջ շարելով`մատուցել:

627621

 

Ինչպես պատրաստել սպանախով ռուլետ զատիկի համար

Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել կաթը, խառնելով եփել, մինչև թանձրանա: Ձվերը հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և փաթաթել, և հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:

ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ

ԱՂՑԱՆ «ԶԱՏԻԿ»

Կարտոֆիլը, ձուն, գազարը եփել: Ձուկը, վարունգը կտրատել: Կարտոֆիլը, ձուն, գազարը, խնձորը քերիչով անցկացնել: Աղցանը շերտերով դասավորել.ձուկ, մայոնեզ,կարտոֆիլ, մայոնեզ,գազար, մայոնեզ,ձու, մայոնեզ,խնձոր, մայոնեզ
Զարդարել կանաչիով, հատապտուղներով,  մեջտեղում դնել լորի խաշած ձվերը:

ԱՂՑԱՆ «ԶԱՏԻԿ»
Posted in Uncategorized

Русский Язык

Вставьте пропущенные соединительные гласные:

  • светловолосый
  • благородный
  • злоумышленник
  • кругосветный
  • путешествие
  • многословный

Поставьте правильно вопрос к выделенным словам.

  • Вечером ко мне пришёл мой (чей?) друг.
  • Высокие горы окружают мое (чье?) село.
  • Ее (чья?) бабушка живёт в деревне.
  • Моя (чья?) тетрадь лежала на столе.
  • Его (чьи?) учебники лежат в сумке.
  • Твои (чьи?) уроки начинаются рано утром
Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

ՄԱՅՐԵՆԻ ԶԱՏԿԱԾԵՍ

a7fc286654f85ba61450c91feced0a70

   

                                Գարնան և Քրիստոսի Հարության տոն
Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:
Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:
-2-728

                       

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԶԱՏԿԱԲԱՌԱՐԱՆ

Հիսուս Քրիստոս

պահք

ժամերգություն

հավկթախաղ

չամիչով փլավ

ձուկ

կուլիչ

գինի

7e0dc67183315f1af684c13cb4897777

                             

                                       ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Այն ինչն է, ինչը,

Ինձնով կռվում են երեխաները, իսկ հետո՝ ուտում:

Հագիս սպիտակ շոր ունեմ, իսկ ներսումս՝ դեղին արև:

Ինձ ներկում են և գեղեցիկ բաներ նկարում վրաս,  բայց ես թուղթ չեմ:

ինձ ներկում են գույնզգույն ու ինձ հետ նշում են տոն:

kakogochislapasxav20142015201620172018go_B8C13E9C

 

                                           ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԱՏԻԿԻՍ ՀԵՏ