Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:
- կեսօր-կես-օր-բարդ, արևամուտ-արև-մուտք-բարդ, ձանձրալի-ձանձր-ալի-ածանցավոր, աշխարհ-պարզ, ճանապարհորդ-ճանապարհ-որդ-ածանցավոր
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
——կապիկները———————— —————ճամփորդեցին————————
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
Կապիկներ ճամփորդեցին:
գ) Լույսն անջատվեց:
Լույսն անջատվեց ժամը երկուսին:
Աննան նվագում է:
Աննան նվագում է կիթառ:
Աստղերը շողշողում են:
Աստղերը շողշողում են գիշերը:
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:
այգի-պուրակ, ճանապարհ-ուղի, արևամուտ-մայրամուտ
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:
տարօրինակ-սովորական, գիշեր-ցերեկ, նույն-տարբեր, դուրս գալ-ներսում մնալ
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
մեծ , տարօրինակ, ձանձրալի
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Այո, համաձայն եմ: Կապիկների աշխարհը ձանձրալի է: Իմ աշխարհը հետաքրքիր է, որովհետև ես ունեմ քույրիկ ու նրա հետ խաղումեմ: Ես ունեմ նաև բակում ընկերներ որոնց հետ խաղում եմ: