Month: April 2020
Փոքրիկ իշխանը մաս 3
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
բԵս ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
__գաղտնիք___________________________
__վերջ___________________________
__համարձակ__________________________
__ջարդվեց_______________________
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/ հանգիստ չունեցող
բ/ անհամբեր
գ/ անընդհատ աշխատող
դ/ անընդհատ հանգստացող
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/ վտանգավոր _անվտանգ___________
բ/ չարություն _____բարություն_________
գ/ թույլ ___ուԺեղ_____________
դ/ տգեղ ___գեղեցիկ____________
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ վտանգավոր — ածանցավոր
բ/ անպատասխան- ածանցավոր
գ/ մուրճ- ածանցավոր
դ/ հաստափոր-բարդ
5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ ծաղիկ ___ծաղիկներ_________
բ/ իշխան __իշխաններ__________
գ/ քամի ___քամիներ__________
դ/ փուշ ______փշեր________
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/ մորեգույն-ածական
բ/ ծաղիկ-գոյական
գ/ հինգ -թվական
դ/ ոսկեգանգուր-գոյական
7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
_ուտել__________________ _______կուտի_________________
փորձել______________ ______փորձում են__________________
_նայել_____________ _____նայեց___________________
_ամաչել________________ ______ամաչեց__________________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա _____քամին___________
ստորոգյալ ______խաղում էր__________
9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
—Բա փշերն ինչի՞ համար են:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
——Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ էր ապրում:————————————————————————————————————————————————————————————————————
11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
—————Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/ որ քամի էր:
դ/ որ ինքնաթիռները թռչում են:
13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
______Հեղինակը ամաչեց երբ փոքրիկ իշխանը նրան մեծահասակ անվանեց:_________________________________________________________________
_______________________________________________________________________
14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
——Փոքրիկ իշխանը մտածում էր, որ փշերը ծաղիկներին համարձակություն են տալիս և նրանք իրենց ապահով էն զգում:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
___Որովհետև հեղույսը լռվել էր շարժիչի մեջ: ____________________________________________________________________
РУССКИЙ ЯЗЫК
Про нос и язык
У Кати было два глаза, два уха, две руки, две ноги, а язык один и нос тоже один.
— Скажи, бабушка, — просит Катя, — почему это у меня всего по два, а язык один и нос один?
— А потому, милая внучка, — отвечает бабушка, — чтобы ты больше видела, больше слышала, больше делала, больше ходила и меньше болтала и нос свой курносый куда не надо не совала.
Вот, оказывается, почему языков и носов бывает только по одному. Ясно?
Про-մասին
яазык-լեզու
почему-ինչու՞
пототму-որովհետևբ
сказать-ասել
просить-խնդրել
отвечать-պատասխանել
делать-անել
видеть-տեսնել
слышать-լսել
больше–ավելի շատ
меньше-ավելի քիչ
ходить- -քայլել, ես քայլում եմ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 20.04-26.04
Վարժ.744
Եթե հեծանվորդը 1ժամում անցներ 25կմ, ապա քանի՞ կիլոմետր կանցներ նա 3 ժամում:
25 x 3=75
Եթե հեծանվորդը 1ժամում անցներ 15կմ, ապա քանի՞ կիլոմետր կանցներ նա 3 ժամում:
15 x 3 =45
Եթե հեծանվորդը 1ժամում անցներ 20կմ, ապա քանի՞ կիլոմետր կանցներ նա 3 ժամում:
20 x 3 = 60
խնդիր 745
Եթե մեքենան 1 ժամում անցներ 100 կմ, այդ դեպքում քանի՞կմ ճանապարհ կանցներ այն 3 ժամում:
100 x 3 =300
Եթե մեքենան 1 ժամում անցներ 85 կմ, այդ դեպքում քանի՞կմ ճանապարհ կանցներ այն 3 ժամում:
85 x 3=255
Եթե մեքենան 1 ժամում անցներ 90կմ, այդ դեպքում քանի՞կմ ճանապարհ կանցներ այն 3 ժամում:
90 x 3=180
խնդիր 746
ա) Ինքնաթիռը քանի՞ կմ կթռչի 3 ժամում,եթե նրա թռիչքի արագությունը լինի 800կմ/ժ:
3 x 800= 2400կմ
բ) Որքան ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում,եթե նրա շարժման արագությունը 12 մ/ր է:
12 x 10= 120մ/ր
գ) Որքան ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքի պահից 15 վ հետո,եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է:
8 x 15=120կմ
խնդիր 747
Հաշվել մեքենայի և գնացքի 4 ժամում անցած ճանապարհները, և լրացնել աղյուսակը, եթե ավտոմեքենան այդ ժամանակահատվածում անցել է 90կմ/ժ արագգությամբ, իսկ գնացքը՝ 85կմ/ժ:
____________________________________________________________________________________________Անվանումը ժամանակ արագություն ճանապարհ
Ավտոմեքենա _____4___________________90կմ/ժ _____360կմ___________
Գնացք_ _ _ _ 4_______________________85կմ/ժ ____340կմ/ժ__________
Խնդիր 748
ա) Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ A քաղաքից գնում է դեպի 360 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:
3 x 90=270
360- 270=90
Պատ. 90 կմ
բ) Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից գնում է նրանից 5կմ 300մ հեռավորության վրա գտնվող B վայրը: Որքա՞ն ճանապարհ կունենա նա դեռ անցնելու շարժվելուց 30 րոպե հետո:
130 x 30= 3900մ կամ 3կմ 900մ
5300մ-3900մ= 1400մ կամ 1կմ 400մ
Պատ.1կմ 400 մ
խնդիր 750
A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին 2 մեքենա: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժամ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, մյուսինը ՝75կմ/ժ:
2 x 60 = 120
2 x 75 = 150
150-120=30
Պատ. 30 կմ
753.
ա) Հաշվել թե որքա՞ն ջուր է հոսում ծորակից 4 ժամում,գիտենալով, որ 1 ժամում հոսում է 245լ:
4 x 245= 980
բ) Եթե ծորակից 1 ժամում հոսում է 210 լ ջուր,ապա քանի՞ ժամում կլցվի 3150 լ տարողությամբ լողավազանն այդ ծորակով:
3150 : 210=15
756. Քանի՞ հավասար քանակությամբ կոնֆետ պարունակող խմբերի կարելի է բաժանել 42 կոնֆետը:
42:2,3,6,7,14 -6 խմբի
757. Արտագրիր և լրացրու բաց թողնված թվերն ու թվանշանները:
ա) 2հազ․+3հ․+1մ․=2301 3000+100+60+5=3165
4հազ․+8հ․+3տ․+8մ․=4838 3×10000+5×10+2×1=30052
Մեքենաների արագաչափերը ցույց են տալիս, թե մեքենան 1ժամում քանի կիլոմետր է անցել: Համեմատելով արագաչափերը կարող ենք ասել, որ 1-ին մեքենայի արագությունը 1 ժամում 80կմ/ժ է, երկրորդինը 100կմ/ժ, երրորդինը 120կմ/ժ:
240:3=80
240:4=60
763.
ա) Ավտոմեքենան առաջին 2ժամում անցավ 80կմ/ժ արագությամբ,իսկ հաջորդ 2 ժամում 20կմ/ժ-ով արագ: Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ 4 ժամում:
2 x 80+2 x 80+20= 160+200=360
Պատ. 360կմ
բ) Հեծանվորդը առաջին 2ժամում անցավ 18կմ/ժ արագությամբ, հետո արագությունը 3կմ/ժ-ով փոքրացրեց և գնաց ևս 2 ժամ: Որքա՞ն ճանապարհ նա անցավ այդ 4 ժամում:
2 x 18= 36
2 x 18-3= 30
36+30=66
Պատ.66կմ
Վարժ.771.
3023մ=3կմ23մ
452սմ=4 մ52 սմ
324մմ=32 սմ4մմ
60220գ=60կգ 220գ
4052կգ=400ց 52կգ
3004կգ=3տ 4կգ
774.
Sports equipment
football basketball tennis
skateboarding swimming hokey badminton
swimming – swimsuit and goggles, badminton- racquet and shuttlecock, football- ball and shin pads, tennis- racquet and ball
ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԶ
- Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։
Ժողովոււրդը վարպետ էր անվանում իր գործը լավ իմացող արվեստի գործչի կամ կամ հմուտ արհեստավորի: Նրանք ճարտարապետներ էին,նկարիչներ,ոսկերչներ նաև բանաստեղծներ:
2.Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։
Կավագործներին և խեցեգործներին անվանում էին բրուտներ: Նրանք պատրաստում էին կավե և խեցե իրեր, տարբեր ամաններ:
3. Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։
Խեցեղենը ամրացնում և անջրանցիկ է դարձնում կավը:
4. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։
Ոսկերիչներն ու արծաթագործները զարդերից բացի զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր, անցյալում` արքայական ու իշխանական պալատները։ Պատրաստում էին նաև գավաթներ, թասեր,գդալներ և տարբեր կենցաղային իրեր,որոնց
լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում:
5. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։
Կարպետներն ու գորգերը ոչ միայն բնակարանի զարդ էին, այլև արհեստի տարածված և կարևոր ճյուղերից էին համարվում և տարածված էին աշխարհով մեկ: Նրանց միջոցով մեզ է հաղորդվել հայկական առասպելներն ու հեքիաթները:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՍԱՀՅԱՆ
ՁԿՆԻԿՆ ԱՌՎԻՆ ԽՈՒՏՈՒՏ ՏՎԵՑ
ՖԻԼՄ ՛՛ԹԹԵՆԻ՛՛
- Գրել կարծիք ֆիլմի մասին։
- Ֆիլմը շատ հետաքրքրիր էր և սովորեցնող:
- Վերլուծել կոնֆլիկտային իրավիճակները։
- Կոնֆլիկտային իրավիճակները գալիս էին մեծահասակներից,որոնց կռիվը այն էր, թե թթենին ումն է:
- Ընդգծել առավել մարդասիրական բնավորության գծերը։
- Այս ֆիլմում հաղթում է ընկերությունը և հատկապես Սամսոնի արարքը ավելի մարդասիրական էր, քանի որ նա ֆիզիկապես ուժեղ լինելով զիջեց ընկերոջը հանուն իրենց ընկերության և ընկերոջ երեխաների:
- Առաջարկել իրադարձությունների սեփական ընթացքը(որ իրադրությունը, այլ կերպ պատկերացրեցիք, և ինչպիսի՞ ընթացք կնախընտրեիք)։
- Կարելի էր այնպես անել, որ բոլորն էլ օգտվեին թթենուց, միասին թափ տային, հավաքվեին և ուտեին, քանի որ միասին ավելի հավես է:
- Ձեր կարծիքը ֆիլմի նկատմամաբ(նշել ձեր վերաբերմունքը, և զգացողություները հայական մշակույթի և հայկական ժառանգության վերաբերյալ)։
- Ֆիլմը պարզ,հասարակ հարաբերությունների ու հարևանության մասին է: Նրանց ամենօրյա շփման, իրար հետ ուրախություններ և խնդիրներ կիսելու մասին,թե ինչպես էին մարդիկ ուրախանում և անհանգստանում միմյանց հոգսերով: Պահպանում էին թութ թափ տալու ավանդույթը և ընդգծում տղա երեխաների առավելությունը:
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ 2 մաս
Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
— Սա ի՞նչ առարկա է:
— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:
— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
— Բայց ո՞ւր կարող է գնալ:
— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
____դաձավ___________________________
_________խորհրդավոր ______________________
_________գաղտնիք______________________
________փորձեցի_______________________
- Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ
- Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ-բարդ____________________________
_գեղեցիկ-տգեղ___________________________
__երկար-կարճ__________________________
___ուղիղ-ծուռ, թեք_________________________
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:
ա/ մեղմորեն – ածանցավոր
բ/ ինքնաթիռ — բարդ
գ/ մանչուկ — ածանցավոր
դ/ տուն – ածանցավոր:
- Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց- հարցեր
բ/ նկար-նկարներ
գ/ գառ-գառներ
դ/ մոլորակ-մոլորակներ
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Ո՞րն է սխալ.
ա/երկար — ածական
բ/ մոլորակ – գոյական
գ/ ինքնաթիռ – գոյական
դ/ փոքրիկ — թվական
- Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
____ տեսնել________________ ___տեսավ____________________
______ ըկնել_________ ____ընկավ___________________
____կապել________________ ______կապեց___________________
______տխուր______________ ___տխրեց______________________
- Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա _նա________________
ստորոգյալ _օրորում______էր__________
- Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
_____— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է… _____ - -Սա Ի՞նչ առարկ է:________________________________________________________________
______________________________________________________________________________
- Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:_____________________________________________________________________________
- Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
___գեղեցիկ, զրնգուն ծիծաղ_________________ ___________________
_____________________ ___________________
- Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
- Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
______Փոքրիկ իշխանը, երբ տեսավ, հարցրեց թե ինչ առարկա էր և որ մոլորակից Էր եկել հեղինակը : ___________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
- Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
__Գառնուկը կարող էր գնալ ուր խելքին փչեր և կարող էր կորչել: _______________________________________________________________________________
_________________________________________________________________________________
- Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
________________________________________________________________________
___Այսինքն ուղիղ գնալու համար պետք չէ ուրիշ ճանապարհներ փնտրել:______________________________________________________________________________
_________________________________________________________________________________