Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵՎ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ

Գրերի գյուտ։ Ոսկեդար։ Մշակութային հզոր շարժում

images

5-րդ դարում եղել է Ոսկեդարը: Հին դարում մադիկ չեն կարողացել իրար հետ շփվել և գրել են իրար օտար գրերով: Դրա համար Մեսրոպ մաշտոցն ու Սահակ Պարթեվ ստեղծելեն այբուբեն տառերը: Նրանց հովանավորում էր հայոց Վռամշապուհ թագավորը, քանի որ նրանք բարի գործ էին անում:

Վերցնելով իր հետ մի քանի աշակերտներ՝ Մեսրոպը գնում է արտասահման: Վռամշապուհը և Սահակը ճանապարհ են դնում նրան բարեմաղթություններով:

Այսպիսով 5-րդ դարի սկզբին՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը կաթողիկոսը ստեղծոմ են հայոց այբուբենի տառերը:

Հորինելով հայկական տառերը’ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ գրեց առաջին նախադասությունը  «Ճանաչել զիմաստու- թյուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 27.02-28.02

459.

24-20=4

120:4=30

44×30=1320

Պատ,1տ320կգ

463.

ա) 534<595     9247>9243

4299>4298     345224>345190

բ) 6245>6214      3024>3015

12354<12900     101701<101901

465.

3200:4=800:4=200:4=50:50=1

3200:8=400:8=50

467.

46×21=966

46×22=1012

720:20=36

740:20=37

464.

465407 թվի մեջ կա 4հարյուրյակ

34560 թվի մեջ կա 6տասնյակ

3365թվի նախորդ կլոր տասնյակն է 50

3262 թվի և դրա նախորդ կլոր հազարյակի տարբերությունն է  1000

2132 թվի և դրա նախորդ տասնյակի տարբերությունն է 10

466.

466+587=1053

467+584=1051

743-218=526

743-219=524

 

Posted in English, Uncategorized

HAPPY MOTHER’S DAY

Mother’s Day around the world

In most countries Mother’s Day is celebrated on the second Sunday in May, among them the USA, Canada, most European countries, Australia, New Zealand, India, China, Japan, the Philippines and South Africa.   Most East European countries celebrate Mother’s Day on March 8th.
In Armenia Mother’s day is  celebrated from  March 8th to  on April 7th,which is dedicated to motherhood and beauty.

My dear mother and dear teachers, You are the best. Thank  you for all you do and wishing you all the love and happiness you deserve.

mum

Posted in Uncategorized

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

ԴՈՒՐՍ ԳՐԵԼ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐԸ

Հուր-կրակ

Վառ-պայծառ

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հայրենագիտություն

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդանի տոնի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը ավետում էր գարնան սկսիզբը:  Մարդիկ զվարճանում էին և մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն:

Բարեկենդանն  սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որը ուղեկցվում էր խրախճանքներով, ճոխ ու առատ ուտելիքներով, պարերով, խաղերով, զվարճահանդեսներով, թատերախաղերով և տևում էր երկու շաբաթ: Այդ օրերին  Նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի, յուղի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:  Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններն իրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին և հյուրերին: վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում, վրայից` խաշած ձու, ասելով. «բերաններս փակում ենք սպիտակ ձվով: Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու»,- ակնարկելով, որ ահա սկսվում է Մեծ պասը, որի 49 օրերի ընթացքում այլևս ձու չպիտի ուտեն մինչև Զատիկ:

Երկու-երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Ծերունիներն առանց քաշվելու միանում էին այս կամ այն խմբին` «թոփ» խաղալու: Երիտասարդները «սուրմագիլի» կամ «կունդի» էին խաղում: Շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը, որը հաճախ դառնում էր մրցակցություն:

Բարեկենդանի օրը մինչև իսկ չքավորներն ու աղքատներն էին վայելում տոնական սեղանը:  Այդ օրվա խնջույքին բոլոր պահպանողական հայ ընտանիքները միասին սեղան էին նստում ՝ մեծերով ու փոքրերով:

Ուրախ պարերը Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին: Պարերը սկսվում էին առաջին օրվանից  զուռնա – դհոլի նվագի տակ, ինչպես նաև պարերգերի, որ բազմաթիվ էին:

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին : Ներկայացումների ժամանակ ծիծաղախառն կատակներով քննադատության էին ենթարկվում մեծավորներն ու իշխանավորները: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:  Փաստորեն, Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:

Շատ էին կատարվում կենցաղային թեմաներով թատերախաղեր: Օրինակ, «խնամախոս» գնալու ներկայացումը. դերակատարները կանացի զգեստով տղամարդիկ էին,որ գալիս էին մի տուն, որտեղ հարսնացու աղջիկ չկա, սակայն կան երիտասարդ տղաներ կամ երիտասարդ կանայք: Հարսնացուի փոխարեն դերակատարներին ներկայացնում են տան տղային կամ նույնիսկ տանտիրուհուն:

Մարաշի հայերի սիրված ներկայացումներից էր «Թլխաղիր»-ը: Կանայք բահը կամ թին հագցնում էին կնոջ, բայց հատկապես նորահարսի հագուստ, գլուխը հարդարում զանազան քողերով ու ծածկոցներով. այս մարդ-տիկնիկը կոչվում էր «թլխաղիր»: «Թլխաղիրին» այնուհետև հագցնում էին իրենց զարդերը և կատակերգերով պտտվում գյուղի թաղերում` տնետուն: Բայց շատ ավելի տարածված էր «ուղտ խաղացնելը»:

Բարեկենդանի օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը:  Տղաները հրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը», որը Բարեկենդանի օրերին կերած–խմած տեսքով բոլորին ուտել–խմելու էր հրավիրում, այժմ արդեն գզգզված, քրքրված տիկնիկ է: Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, Ուտիս տատը հանդիսավոր գլորվում է սարի գլխից` այստեղ երիտասարդների բարեկենդանյան վերջին խնջույքը հովանավորելուց հետո: Նրան գալիս է փոխարինելու Պաս պապին: Սա իրենից ներկայացնում է մի սոխ կամ կլոր խնձորաչափ կարտոֆիլ` վրան յոթ փետուր խրած և թելով առաստաղից կախ տված: Այն առաստաղից կախելիս երգում էին.

– Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին:

 

Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի Քեֆ անողին քեֆ չի պակսիլ բառարան

Դերվիշ-թափառական մարդ

խուլ-ամայի

միտք անել-մտածել

բոլորած-շուրջը հավաքված

խոնարհություն անել-խոնարհվել

փինաչի-հին կոշիկներ կարկատող

քմահաճույք- կապրիզ, կամայական ցանկություն

մունետիկ-բարձր ձայնով հայտարարող

զանցառու-խախտում

ածել-նվագել

վաղ-շուտ

տրտմել-տխրել

մարգարե-գուշակ

մշակ-հողագործ

երկյուղ-վախ

թշվառ-խեղճ

աղաղակել-գոռալ

բաշխել-նվիրել

Հեքիաթի առանձնացած մասերը վերնագրել

Խրորամանկ դերվիշը

Հնարամիտ Հասանը

Քեֆչի Հասանը

Հրաշք թուրը